Պահատուփեր
Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ անձանց առաջարկում ենք արժեքավոր իրերը պահպանելու հուսալի և անվտանգ միջոց՝ չհրկիզվող անհատական պահատուփեր:Պահատուփերի պարունակությունը միայն ձեր գաղտնիքն է: Դրանցում կարող եք պահել Ձեզ համար արժեք ներկայացնող ցանկացած իր (դրամ, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, ոսկերչական իրեր, արվեստի գործեր, ֆոտո և տեսաժապավեններ, մագնիսական կրիչներ և այլն):
Պահատուփերը գտնվում են առանձնացված տարածքում՝ շուրջօրյա հսկողության ներքո: Դրանք զինված են միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության միջոցներով և պաշտպանված են մեխանիկական ու քիմիական գործոնների ազդեցությունից: Յուրաքանչյուր գործարքի ժամանակ, պահատուփերի առանձնացված տարածքում կարող եք գտնվել մինչև 15 րոպե:
Առաջարկում ենք 3 չափսի պահատուփեր` փոքր, միջին, մեծ:
Պահատուփերը փակվում են 2 բանալիով, որոնցից մեկը տրամադրում ենք ձեզ, իսկ մյուսը պահվում է մեզ մոտ (պահատուփը հնարավոր է բացել միայն երկու բանալիների միաժամանակյա կիրառմամբ): Ձեզ տրամադրված բանալիի օրինակը պարտավոր եք վերադարձնել՝ պահատուփի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի վերջում:
Պահատուփերը վարձակալության ենք տրամադրում անհատական պայմանագրի հիման վրա, ձեր նախընտրած վարձակալության ժամկետով: Վարձակալման գինը կախված է պահարանի չափից և ժամկետից՝ ըստ մեր սակագների:
12 ամսից երկար ժամկետով վարձակալելու դեպքում պահատուփերի սակագները սահմանվում են պայմանագրային կարգով:
Անհատական պահատուփից կարելի է օգտվել միայն մեր սպասարկման օրերին և ժամերին:
Չհրկիզվող անհատական պահարանների վարձակալման սակագներ
Ժամկետ | Պահարանի չափերը | ||
փոքր | միջին | մեծ | |
14 օր | 5,000 ՀՀ դրամ | 7,000 ՀՀ դրամ | 10,000 ՀՀ դրամ |
1 ամիս | 7,000 ՀՀ դրամ | 10,000 ՀՀ դրամ | 12,000 ՀՀ դրամ |
3 ամիս | 10,000 ՀՀ դրամ | 15,000 ՀՀ դրամ | 20,000 ՀՀ դրամ |
6 ամիս | 15,000 ՀՀ դրամ | 20,000 ՀՀ դրամ | 25,000 ՀՀ դրամ |
12 ամիս | 30,000 ՀՀ դրամ | 40,000 ՀՀ դրամ | 50,000 ՀՀ դրամ |
Երկարաժամկետ | պայմանագրային | պայմանագրային | պայմանագրային |
Պահարանի բանալու կորուստ կամ վնասում | 20,000 ՀՀ դրամ | ||
Պահարանի վնասում | Հասցված վնասի եռապատիկը | ||
Պայմանագրի ժամկետի ավարտին բանալու չհանձնում | Յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 1000 ՀՀ դրամ | ||
Իրերը Բանկի այլ տարածքում պահպանելու վճար | Ի պահ ընդունված յուրաքանչյուր օրվա համար 1000 ՀՀ դրամ |
Չհրկիզվող անհատական պահարանների վարձակալում օտարերկրյա քաղաքացիների համար
Ժամկետ |
Պահարանի չափսերը |
|||
փոքր |
միջին |
մեծ |
||
14 օր |
25,000 ՀՀ դրամ |
35,000 ՀՀ դրամ |
50,000 ՀՀ դրամ |
|
1 ամիս |
35,000 ՀՀ դրամ |
50,000 ՀՀ դրամ |
60,000 ՀՀ դրամ |
|
3 ամիս |
50,000 ՀՀ դրամ |
75,000 ՀՀ դրամ |
100,000 ՀՀ դրամ |
|
6 ամիս |
75,000 ՀՀ դրամ |
100,000 ՀՀ դրամ |
125,000 ՀՀ դրամ |
|
12 ամիս |
100,000 ՀՀ դրամ |
125,000 ՀՀ դրամ |
150,000 ՀՀ դրամ |
|
Երկարաժամկետ |
պայմանագրային |
պայմանագրային |
պայմանագրային |
|
Պահարանի բանալու կորուստ կամ վնասում |
20,000 ՀՀ դրամ |
|||
Պահարանի վնասում |
Հասցված վնասի եռապատիկը |
|||
Պայմանագրի ժամկետի ավարտին բանալու չհանձնում |
Յուրաքանչյուր ուշացրած օրվա համար 1,000 ՀՀ դրամ |
|||
Իրերը Բանկի այլ տարածքում պահպանելու վճար |
Ի պահ ընդունված յուրաքանչյուր օրվա համար 1000 ՀՀ դրամ |
Նշում - Միջնորդավճարները ներկայացված են ներառյալ ԱԱՀ:
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ