Ներդրումային ծառայություններ
Evocabank-ն առաջարկում է ներդրումային ծառայություններ և տալիս եկամտի նոր աղբյուրների հնարավորություն՝ ձեր պահանջներին և ցանկություններին համապատասխան։Բանկն իր հաճախորդներին ներդրումային ծառայություններ է մատուցում ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային շուկաներում: Բանկի կողմից առաջարկվող ծառայությունները հասանելի են իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին:
Ինչպե՞ս դառնալ հաճախորդ։
Ներդրումային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում ունենալ ընթացիկ բանկային հաշիվ, որի բացման համար պահանջվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բրոքերային հաշվի բացման համար անհրաժեշտ է այցելել Բանկի գլխամասային գրասենյակ։
Հասցե՝
Երևան, Հանրապետության 44/2
Հետադարձ կապ՝
Հեռ.՝ 374 10 205555
Էլ․ հասցե՝ [email protected]
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ֆինանսական շուկաներում գործարքների իրականացման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ հաճախորդի վնասները, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Արժեթղթերի շուկայում Բրոքերային ծառայությունների մատուցման կանոններ
Այս կանոնները սահմանում են մեր հաճախորդների կողմից մեզ ներկայացված արժեթղթերով գործարքների կնքման պատվերների ընդունման/հաղորդման, հաճախորդների հետ կապի իրականացման, հաճախորդների հաշվին արժեթղթերով գործարքների կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև տրամադրում գործառնությունների իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերի վերաբերյալ ընդհանրական տեղեկություններ: Կանոնները մշակված են Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ և այլ իրավական ակտերին համապատասխան:
Արժեթղթերի Պահառության գործունեության կանոններ
Այս կանոնները սահմանում են արժեթղթերի հաշիվների հետ կատարվող գործառնությունների ցանկը, ծառայությունների մատուցման/կատարման կարգն ու պայմանները, պահառության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև պահառուի աշխատանքների կանոնները: Կանոնները մշակված են Հայաստանի քաղաքացիական օրենսգրքին, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքին և պահառության գործունեությունը կանոնակարգող իրավական այլ ակտերին (այդ թվում` Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների պահանջներին) համապատասխան:
Վերջին նորությունները
Բոլոր նորությունները