Լիզինգի առարկան կարող է ձեռք բերվել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` առաջնային և երկրորդային շուկաներից: Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ`
- Արտադրական սարքավորումներ/հոսքագծեր,
- Բժշկական սարքավորումներ,
- Շինարարական տեխնիկա
- Արևային կայաններ և ջրատաքացուցիչներ,
- Ավտոմեքենաներ:
Լիզինգի առավելությունները
- Առանց գրավի առկայության պրոդուկտ է,
- Առանց նոտարական/կադաստրային ծախսերի,
- Հնարավորություն է տալիս իրականացնել ԱԱՀ-ի հաշվանցումներ և ծախսագրումներ,
- Լիզինգի առարկայի ձեռքբերում արտերկրից` առանց հաճախորդի մասնակցության գնման գործընթացին,
- Ստանալ էքսպերտային գնահատում և խորհրդատվություն լիզինգային նախագծի վերաբերյալ:
Պայմաններ և սակագներ՝
Արժույթը |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո |
Լիզինգառուները |
ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր |
Լիզինգի առարկայի ձեռքբերման հնարավորությունները |
Լիզինգի առարկան կարող է ձեռք բերվել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` առաջնային և երկրորդային շուկաներից |
Լիզինգի սահմանաչափերը |
5,000,001-1,000,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
Կանխավճար |
Նվազագույնը` 10% |
Մարման ժամկետը |
6-72 ամիս` կախված ձեռքբերվող Լիզինգի առարկայից |
Մարման եղանակը |
|
Տարեկան տոկոսադրույքը |
|
Լիզինգի մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
|
Ժամկետից շուտ մարելու տուգանք |
|
Ապահովվածություն |
|
Գանձվող վճարներ |
|
Սեփականության իրավունքի փոխանցման վճար` յուրաքանչյուր պայմանագրի մասով անկախ դրա գույքերի քանակից |
10,000 ՀՀ դրամ |
Լիզինգի պայմանների վերանայում |
15,000 ՀՀ դրամ |
Ենթավարձակալությամբ տրամադրելու համաձայնություն |
50,000 ՀՀ դրամ |
Լիզինգի առարկայի տարեկան ապահովագրություն |
Լիզինգի ողջ ժամկետի ընթացքում` լիզինգի մնացորդային արժեքի հիման վրա |
Լիզինգի տրամադրման վերջնական պայմանները, մասնավորապես մարման ժամետը և տոկոսադրույքը կախված են Լիզինգի առարկայի տեսակից, մատակարարից, բիզնեսի առանձնահատկություններից և այլ ռիսկերից:
ՀՀ Կառավարության Տնտեսության Արդիականացման նպատակային ծրագրի շրջանակում տրամադրվող Լիզինգի պայմաններ
Տնտեսվարողների շրջանակը
ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
Նպատակը
Նոր (չօգտագործված) սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են ՀՀ-ում:
Սուբսիդավորվող ոլորտները`
• Մշակող արդյունաբերություն
• Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
• Տեղեկատվություն և կապ
• Շինարարություն
• Փոխադրում և պահեստային տնտեսություն
• Մասնագիտական գիտական և տեխնիկական գործունեություն
• Կրթություն
• Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
• Էլեկտրականության,գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
• Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում
• Կացության կազմակերպում (բացառությամբ Երևանում)
• Ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների կամակերպման բնագավառում գործունեություն
Ժամկետը
Տեսակը |
Սուբսիդավորման ժամանակահատվածը |
Լիզինգի ժամկետը |
Սարք, սարքավորումներ, բաղկացուցիչ մասեր |
մինչև 42 ամիս |
մինչև 120 ամիս |
Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն:
Սուբսիդավորման պայմանները
- ՀՀ դրամ` 10%
- Արտարժույթ` 8%
- Լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս,
- Առավելագույն գումար`1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ (եթե Տնտեսվարողը իր կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարել հայտի դիմելուն նախորդող 12 ամիսների ընթացքում, ապա առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք ՀՀ դրամ: Նշված արտոնությունը չի գործում Շինարարության և Էլեկտրականության,գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների համար)
- Լիզինգի տրամադրման/սպասարկման միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր և (կամ) տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում
Սույն միջոցառումը գործելու է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։