Ակրեդիտիվ

Փաստաթղթային ակրեդիտիվը (Letter of Credit կամ L/C) մեր գրավոր պարտավորությունն է (որը թողարկվում է գնորդի հանձնարարությամբ հօգուտ վաճառողի)՝ վճարելու որոշակի գումար ապրանք վաճառողին՝ վերջինիս կողմից ակրեդիտիվի պայմաններին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Ակրեդիտիվները թողարկվում են Առևտրի միջազգային պալատի մշակած միասնական կանոնների համաձայն (կախված առևտրային գործարքի պայմաններից և առանձնահատկություններից):

Ակրեդիտիվի թողարկման հիմնական պայմանները`

  • Անհրաժեշտ է Ձեր հաշվին բացվելիք ակրեդիտիվի ծածկույթ, որն ամրագրվում է ձեր հատուկ ծածկույթի հաշվին:
  • Ձեր հատուկ ծածկույթի հաշվի ռեժիմը, հաշվի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը և մյուս պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:
  • Ձեր հաշվին սեփական միջոցների մասնակի առկայության կամ բացակայության դեպքում դիտարկում ենք ձեզ վարկային գիծ տրամադրելու հնարավորությունը:

Փաստաթղթային ակրեդիտիվների թողարկման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել մեր Գլխամասային գրասենյակ՝ «Միջազգային և արտարժութային գործառնությունների » բաժին:

Սակագներ

Ակրեդիտիվի՝
- նախնական ծանուցում 50,000 դրամ
- ծանուցում 0,15% նվազ.՝ 50,000 դրամ
- բացում 0,15% նվազ.՝ 50,000 դրամ
- հաստատում 0,15% նվազ.՝ 50,000 դրամ
- վճարում կամ նեգոցիացիա 0,15% նվազ.՝ 50,000 դրամ
- փաստաթղթերի ընդունում, ստուգում, առաքում 0,15% նվազ.՝ 50,000 դրամ
- պայմանների փոփոխում 50,000 դրամ
- չեղյալ համարում 0,15% նվազ.՝ 50,000 դրամ

Նշում - Այս դրույքներով և սակագներով սահմանված վճարներից բացի՝ գանձում ենք մեր փաստացի կատարած ծախսերի գումարը:

Վերջին նորությունները

Բոլոր նորությունները