Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ոսկու գրավով (լոմբարդային) վարկեր վարկունակության գնահատմամբ

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է ոսկյա իրերի գրավադրմամբ` անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18– 70 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։
Վարկառուի տարիքի և վարկի տրամադրման ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 70 տարին։

3.

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

100,000 – 50,000,000

5.

Վարկի մարման ժամկետը

24-36 ամիս

6.

Վարկի մարման եղանակը

Անուիտետային

7.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

8.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

19.5%

9.

Փաստացի տոկոսադրույք

21.38%

10.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

11.

Վարկային պայմանագրով ամրագրված վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար` օրական 0.1%:

12.

Վարկ/գրավ հարաբերակցությունը 

Մինչև 150%[1]

13.

Հատուկ պայման

Սույն վարկատեսակի շրջանակներում մեկ փոխառուն կարող է ունենալ առավելագույնը  10,000,000 ՀՀ դրամի չափով պարտավորություններ

14.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է 1 (մեկ) օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

15.

Այլ պայմաններ

  • Տրամադրվող վարկերը մուտքագրվում են Բանկային հաշվեհամարին
  • Վարկի ամբողջական մարումից հետո Բանկ մոտենալու դեպքում գրավ հանդիսացած ոսկյա իրերը վերադարձվում են հաճախորդին առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում

16.

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

1. Ոսկու գրավով (լոմբարդային) վարկի տրամադրման դիմում,

2. անձնագիր կամ նույնականացման քարտ,

3. սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (ընդ որում սոցիալական քարտ և սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք չի պահանջվում, եթե անձը ներկայացրել է նույնականացման քարտ),

4. անհրաժեշտության դեպքում տեղեկանք աշխատավայրից,

5. Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:

[1] Գրավի արժեքի 100% գերազանցող մասը չի կարող լինել 1,000,000 ՀՀ դրամից ավել: