Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ավտոկայանատեղիի ձեռքբերման վարկ

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է Բանկի հետ համագործակցող կառուցապատող ընկերություններից ավտոկայանատեղի ձեռք բերելու /այդ թվում գնման իրավունքով/ նպատակով

2.

Ովքեր կարող են դիմել

18 – 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարին կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

2 000 000 – 8 000 000

5.

Վարկի մարման ժամկետը

36 - 60 ամիս

6.

Տարեկան տոկոսադրույքներ

Անվանական

Փաստացի

16%

17.25%

7.

Վարկի մարման ժամանակացույց

Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ),

8.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

9.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

10.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

11.

Վարկի տրամադրման միանվագ կամ ամսական սպասարկման վճարներ

Չի սահմանվում

12.

Վարկի վերադարձելության ապահովման միջոցները 

Եթե դիմումտուն Բանկում ունի գործող Հիփոթեքային վարկ, ապա որոշում կայացնող մարմնի որոշմամբ կարող է պահանջվել նվազագույնը 1 (մեկ) անձի երաշխավորություն

Եթե դիմումատուն Բանկում չունի գործող Հիփոթեքայի վարկ, ապա պահանջվում է նվազագույնը 1 (մեկ) անձի երաշխավորություն

13.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, վարկավորման և երաշխավորության պայմանագրերը/համաձայնագրերը կնքելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: