Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Գույքի գրավով ապահոված անհատական վարկեր (առանց եկամուտների)

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18– 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

2,000,000 – 50,000,000

5.

Վարկի մարման ժամկետ

Հաստատուն տոկոսադրույքի կիրառման դեպքում

24 - 84 ամիս

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում

36 - 120 ամիս

6.

Տարեկան տոկոսադրույքներ (հաստատուն)

Անվանական

Փաստացի

17%

19.42%

7.

Տարեկան տոկոսադրույքներ (լողացող)

Անվանական

Փաստացի

սկսած 16%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 7%-ից + փոփոխուն բաղադրիչ)

18.22%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%, սակայն ոչ ավել քան 21%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 24 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

8.

Վարկի մարման ժամանակացույց

  • Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
  • Զսպանակաձև (մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ), վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով
9.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով կարգավորվող  վարկերի դեպքում

Տուգանք չի կիրառվում

Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքով չկարգավորվող  վարկերի դեպքում

Այլ բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից վարկերի վերաֆինանսավորման դեպքում, մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մայր գումարի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարման դեպքում հաճախորդը վճարում է տուգանք` վաղաժամկետ մարվող մայր գումարի 1%-ի չափով:

10.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

11.

Վարկի տրամադրման եղանակ

Անկանխիկ (վարկի գումարը մուտքագրվում է հաճախորդի բանկային հաշվին)

12.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոցները

Երևան, Լոռի, Շիրակի և Կոտայքի մարզերում գտնվող անշարժ գույք` բնակարան, բնակելի տուն, տարածք /բացառությամբ արտադրական տարածքների/:

Բացի  անշարժ գույքի գրավադրումից վարկառուից պահանջվում է նաև առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորություն:

13.

Վարկ/գրավ հարաբերակցություն

Գույքի գնահատված արժեքի մինչև 50%-ը

14.

Վարկունակության գնահատում

Եթե վարկի գումարը գերազանցում է գրավի արժեքի 30%-ը Վարկառուի կամ երաշխավորի Fico Սքորը պետք է լինի 510 և բարձր, միևնույն ժամանակ Հաճախորդը չպետք է ունենա վերջին 1 տարվա ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

15.

Գանձվող վճարներ

  • Վարկի գումարի կանխիկացման դեպքում գանձվում է կանխիկացման վճար ըստ Բանկում գործող սակագների:
16.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
17.

Այլ պայմաններ

  • Վարկառուն և գրավատուն պետք է լինի նույն անձը, իսկ տարբեր անձանց դեպքում պետք է լինեն համատեղ տնտեսություն վարող անձինք (նույն տանիքի տակ բնակվող անձինք):