Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

«ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ» սպառողական վարկեր (ծրագրային)

1.

Վարկի տրամադրման նպատակը

Սպառողական վարկը տրամադրվում է ուսման վարձավճարների վճարման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

Պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), մագիստրոսի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառող ուսանողների ուսման վարձի վճարում

3.

Վարկավորման արժույթ

ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

Առավելագույնը 4,000,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում, առավելագույնը 5  մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` չի կարող գերազանցել 800,000 ՀՀ դրամը կամ մեկ ուսումնական տարվա վարձի չափը

5.

Վարկի մարման եղանակը և ժամկետը

Ամսական անուիտետային վճարներ, ընդ որում՝ Ուսումնառության ընթացքում կարող են մարվել  միայն տոկոսներ /առավելագույնը 5 տարի/, իսկ ուսումնառության ավարտից հետո, կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ, սակայն ոչ ավել, քան 10 տարի ժամկետով։

6.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ

  • 9% տարեկան
  • 2% սուբսիդավորում
  • 3% սուբսիդավորում, առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար
7.

Տարեկան փաստացի տոկոսադրույք

9.45%

8.

Վարկի տրամադրման եղանակը

Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝  վարկի գումարը փոխանցելով համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին: Փոխանցման համար հիմք է հանդիսանում ուսումնական հաստատության կողմից տրված և Հաճախորդի կողմից Բանկ ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված վավերապայմաններ պարունակող):

9.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

10.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

11.

Վարկի վերադարձելության ապահովման միջոցները

  • Ուսանողի ծնողի(ների), խնամակալի(ների) կամ այլ անձանց երաշխավորություն
12.

Գանձվող վճարներ

Առկա չէ

13.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը ձևակերպվում և փոխանցվում է համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին, վարկավորման և երաշխավորության պայմանագրերը/համաձայնագրերը կնքելուց և փոխանցման հաշիվ-ապրանքագիրը Բանկ ներկայացնելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: