Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար բնակարանային հիփոթեքային վարկեր

1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող ոչ ռեզիդենտ համավարկառու:

3.

Վարկավորման արժույթը

ԱՄՆ դոլար, Եվրո, ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

2.000.000-80.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

5.

Վարկի մարման ժամկետը

 60 - 180 ամիս

6.

Տարեկան անվանական տոկոսադրույքներ[1]

Արժույթ

Հաստատուն

Փաստացի

Լողացող

Փաստացի

ԱՄՆ դոլար

9.2% - 11 %

9.8-11.8%

Սկսած 9.2%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած 8.2 %-ից + փոփոխուն բաղադրիչ)

5.5-16.3%

Եվրո

8.2% - 10 %

8.7-10.7%

Սկսած 7.7%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած 7.7 %-ից + փոփոխուն բաղադրիչ)

4.45-15.2%

ՀՀ դրամ

14-15 %

15.2-16.3%

Սկսած  13.2%-ից (հաստատուն բաղադրիչ` սկսած  4.2%-ից + փոփոխուն բաղադրիչ)

9.7–18.4%

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 36 ամիս ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

 Վարկի տոկոսադրույք + 0.2%

7.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

8.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

9.

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

10.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռքբերվող անշարժ գույք

Գնման իրավունք` կառուցապատողնից ձեռքբերման դեպքում:

Բացի  անշարժ գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն:

11.

Վարկ/գրավ հարաբերակցությունը[2]

Գնահատված արժեքի մինչև 70%

Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում, վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով գրավադրվող բոլոր գույքերի գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը:

12.

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

13.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/

14.

Վարկունակության գնահատում

Հաճախորդը չպետք է ունենա վերջին 1 տարվա ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը: Եկամուտների վերլուծություն չի իրականացվում:

15.

Այլ պայմաններ

Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[3], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:

Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:

Հաճախորդը պետք է ներկայացնի եկամտի աղբյուրների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն

16.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

[1] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:

[2] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

[3] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով: