Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Բնակարանների և անհատական բնակելի տների ԷԱ վերանորոգման վարկ

1.

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

2.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

3․ 

Վարկավորման գումար

Բազմաբնակարան շենքի բնակարան վերանորոգում

3,000,000.00 - 7,000,000.00

Անհատական բնակելի տան վերանորոգում

3,000,000.00 - 10,000,000.00

4.

Վարկի մարման ժամկետը

60-84 ամիս

5.

Տարեկան անվանական
տոկոսադրույքներ

Հաստատուն

Սուբսիդավորում

14 %

Պետության կողմից ծրագրի շահառուների համար էներգաարդյունավետ վերանորոգման վարկի տոկոսադրույքը սուբսիդավորվում է հետևյալ հաշվարկով՝

1. սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 14% տոկոսադրույքի չափով.

2. սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 12% տոկոսադրույքի չափով.

3. սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 11% տոկոսադրույքի չափով.

4. Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9% տոկոսադրույքի չափով:

6.

Վ/Ե գործակից /OTI/

45%

7.

Վարկի գումարը
պայմանագրով ամրագրված
ժամանակացույցից շուտ
մարելու համար վճարվող
տուգանք

Տուգանք չի կիրառվում:

8.

Վարկային պայմանագրով
ամրագրված վարկի
գումարների և
տոկոսագումարների մարման
ժամկետների ուշացման
դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

9․

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Երբ վարկառուն չունի Բանկում անշարժ գույքի գրավադրմամբ վարկ

3 000 000 – 5 000 000 ՀՀ դրամ

1. Առանց անշարժ գույքի գրավադրման

2. Առնվազն 1 երաշխավոր անձ

5 000 001 – 10 000 000 ՀՀ դրամ

1. Վերանորոգվող անշարժ գույքի գրավադրում

2. Առնվազն 1 երաշխավոր անձ

Երբ վարկառուն ունի Բանկում անշարժ գույքի գրավադրմամբ վարկ

3 000 000 –  7 000 000 ՀՀ դրամ

1. Առանց անշարժ գույքի գրավադրման

2. Առնվազն 1 երաշխավոր անձ

7 000 001 – 10 000 000 ՀՀ դրամ

1. Վերանորոգվող անշարժ գույքի գրավադրում

2. Երաշխավոր անձ` ըստ պահանջի

10.

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի մինչև 70 %-ի չափով:

11.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

12.

Բանկի կողմից գանձվող
միջնորդավճարներ

Առանց միջնորդավճարի  

13.

Ապահովագրություն

1. Գրավադրվող անշարժ գույքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։

2. Վարկառուների՝ դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի առնվազն վարկի գումարի չափ։

3. Արևային կայան ձեռքբերելու դեպքում` արևային կայանի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի արևային կայանի ձեռքբերման գումարի չափով։

14.

Այլ այմաններ

Վարկի գումարի առնվազն 30%-ը պետք է օգտագործվի բնակելի տան/բնակարանի ԷԱ բարելավման և հին կենցաղային տեխնիկայի փոխարինման (նորի ձեռք բերման) նպատակով: Կենցաղային սարքերի չափաբաժինը չի կարող գերազանցել ընդհանուր վարկի գումարի 10%-ը։

Վարկառուի/համավարկառուի  վերջին  12 ամսում վարկերի ժամկետանց օրերի թիվը չպետք է գերազանցի 30 օրը:

  • Մեկ բնակարանի (բնակելի տան) համար ծրագրի շրջանակներումիրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:

15.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ

որոշումների կայացման ժամկետներ

  • Վարկի վերաբերյալ որոշումը կայացվում է Mullbery համակարգի միջոցով` համաձայն վարկային կոմիտեի կանոնակարգի:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: