Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Բանկի ռեսուրսով միկրովերանորոգման վարկ

1.

Վարկի տրամադրման նպատակը

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում`բնակարանային պայմանների բարելավում

2.

Ովքեր կարող են դիմել

18– 65 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

275,000 - 5,000,000 ՀՀ դրամ

5.

Վարկի մարման ժամկետը

60 ամիս

6.

Տարեկան տոկոսադրույքներ

Պետական սուբսիդավորմամբ

14%

Փաստացի

15.15%

Առանց պետական սուբսիդավորման

17%

Փաստացի

18.62%

7.

Պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույք

1) սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 14% տոկոսադրույքի չափով.

2) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 12% տոկոսադրույքի չափով.

3) սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 11% տոկոսադրույքի չափով.

4) Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9% տոկոսադրույքի չափով

8.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

9.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

10.

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

11.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Առանց գրավադրման

275,000 - 3,000,000 Երրորդ անձի /անձանց/ երաշխավորություն (անհրաժեշտության դեպքում)

3,000,001 – 5,000,000 Երրորդ անձի /անձանց/ երաշխավորություն

12.

Ապահովագրություն

Արևային կայան ձեռքբերելու դեպքում` արևային կայանի ապահովագրություն, որի ծածկույթը պետք է լինի արևային կայանի ձեռքբերման գումարի չափով։

13.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ

14.

Այլ պայմաններ

Մեկ բնակարանի (բնակելի տան) համար Պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակներում իրականացվում է միայն մեկ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում:

15.

Պետական սուբսիդավորման ծրագրից օգտվելու նախապայմանները

Վարկի միջոցների նվազագույնը 20%-ը պետք է ուղղված լինի բնակելի անշարժ գույքի  էներգաարդյունավետության բարձրացման համար նախատեսված միջոցառումների և նյութերի/պարագաների ձեռքբերմանը, այդ թվում՝ մինչև վարկի գումարի  10%-ը կարող է ուղղվել էներգախնայող կենցաղային սարգավորումների ձեռքբերմանը (Ծրագրի շրջանակներում ընդունելի էներգաարդյունավետ նյութերի/պարագաների ցանկը և դրանց նկատմամբ պարտադիր սահմանաչափերը սահմանվում են Ծրագրի համար մշակված Գործառնական Ձեռնարկում):

Պետական սուբսիդավորման դեպքում, վարկի օգտագործումը պետք է լինի անկանխիկ տարբերակով, առնվազն վարկի ընդհանուր գումարի 70%-ի չափով: Իրականացված բոլոր միջոցառումների առնվազն 80%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։ Էներգաարդյունավետ միջոցառումների 100%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։

16.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: