Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Մատչելի բնակարան զինծառայողին

1.

Վարկի տրամադրման նպատակը

ՀՀ տարածքում բնակելի անշարժ գույքի/գնման իրավունքի ձեռքբերում անմիջապես կառուցապատողից:

2.

Ովքեր կարող են դիմել

Ծրագրի չափանիշներով ընտրված 18 – 63 տարեկան շահառուն, ում 63 տարեկանը չի բոլորի վարկի սպասարկման ողջ ընթացքում կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող շահառուի ընտանիքի անդամ համավարկառու:

3.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

4.

Վարկավորման գումար

2,000,000 - 25,650,000 ՀՀ դրամ, սակայն ոչ ավել, քան ձեռք բերվող բնակարանի արժեքի 90%-ը:

5.

Վարկի մարման ժամկետը

120 - 180 ամիս

6.

Տարեկան տոկոսադրույքներ

Անվանական

Փաստացի

11%

7.52%

7.

Պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույք

5%

8.

Կանխավճարի գծով պետական աջակցության չափ

2,500,000 ՀՀ դրամ

9.

Վարկի մարման ձևը

Ամսական անուիտետային

10.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի գրավ: Ընդ որում, կառուցման ընթացքում գտնվող բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման դեպքում վարկը պետք է ապահովված լինի կառուցապատողի հատուկ հաշվին վարկի գումարի 100%-ի և անշարժ գույքի ձեռք բերման իրավունքի գրավով՝ մինչև ձեռքբերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը:

11.

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Վարկ/գրավ գործակցի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման և գնահատման արժեքներից նվազագույնը: Անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքների նկատմամբ սահմանափակումներ չկան:

12.

Պարտադիր ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի (վարկի մնացորդային գումարի չափով) և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարներից (վարկի մնացորդային գումարի չափով) ապահովագրություն:

13.

Վարկի տրամադրման եղանակը

  • Միանվագ անկանխիկ

14.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

15.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

16.

Այլ պայմաններ

Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆԸ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԻ պայմաններով և դրույթներով:

17.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: