Ֆիզիկական անձանց տրամադրվող անհատական վարկեր ըստ պրոդուկտների / Պայմաններ և սակագներ /

Վերանորոգման հիփոթեքային վարկ Արցախից տեղահանված ընտանիքներին

1.

Ովքեր կարող են դիմել

18 – 63 տարեկան ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

2.

Ծրագրի շահառուներ

Կառավարության 2022 թ․ փետրվարի 17-ի N 169-L որոշման 4-րդ հոդվածով սահմանված անձիք

3.

Վարկավորման նպատակը

ԷՎՈԿԱԲԱՆԿ ՓԲԸ-ում գրավադրված, ծրագրի շրջանակում ձեռքբերված բնակարանի/բնակելի տան վերանորոգում

4.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

5.

Վարկավորման գումար

100,000.00 – 5,000,000.00 ՀՀ դրամ,  ոչ ավել քան հավաստագրի արժեքի և փաստացի տրամադրված հիփոթեքային վարկի պայմանագրային գումարի տարբերության չափը

6.

Վարկի մարման ժամկետը

60 ամիս

7.

Տարեկան անվանական տոկոսադրույք

13%

8.

Վարկի գումարը
պայմանագրով ամրագրված
ժամանակացույցից շուտ
մարելու համար վճարվող
տուգանք

Տուգանք չի կիրառվում:

9.

Վարկային պայմանագրով
ամրագրված վարկի
գումարների և
տոկոսագումարների մարման
ժամկետների ուշացման
դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

10.  

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Առանց գրավադրման

11.

Ապահովագրություն

Չի պահանջվում

12.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ՝ միանվագ կամ փուլային եղանակով` համաձայն որոշման

13.

Բանկի կողմից գանձվող
միջնորդավճարներ

Առանց միջնորդավճարի  

14.  

Վարկունակության գնահատում

Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ, վարկառուն չպետք է ունենա ստանդարտ դասից խիստ դասով դասակարգաված գործող պարտավորություններ

Վարկունակության գնահատում չի կատարվում

15.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ
որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա  ընթացքում:

16.

Այլ դրույթներ

Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են Կառավարության 2022 թ․ փետրվարի 17-ի N 169-L որոշման դրույթներով և պայմաններով: