Վարկեր իրավաբանական անձանց

Բիզնես Օվերդրաֆտ POS տերմինալի շրջանառության հիման վրա

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկառուները

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն 12 ամիս:

Այն հաճախորդները ովքեր Էվոկաբանկ ՓԲԸ-ի հետ ունեն կնքված POS տերմինալի համագործակցության պայմանագիր առնվազն 6 ամիս վաղեմության

Սահմանաչափերը

1,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Սահմանաչափի տեսակ

Վերականգնվող սահմանաչափ` ամսական նվազագույն մարման պահանջով

Ամսական նվազագույն մարման պահանջ

Վարկառուն պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 10%-ը /նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ/+կուտակված %  մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:

Տրամադրման եղանակը

անկանխիկ

Մարման ժամկետը

6-12 ամիս /առանց վաղաժամ մարման տուգանքի/

Տոկոսադրույքը /տարեկան/

ՀՀ դրամ

14.5-16%

ԱՄՆ դոլար

11.5-13%

Եվրո

9-10%

Չօգտագործված մասի նկատմամբ տոկոսադրույք

0-0.5%

 

Տոկոսադրույքների միջակայքում հաստատվող տոկոսները, կապված են , եթե  ապահովում են կամ ըստ գնահատման, կարող են տարեկան կտրվածքով ապահովել 1 մլն. ՀՀ դրամ կամ ավել ոչ տոկոսային եկամուտներ:

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

·    Ժամկետանց վարկի դեպքում` օրական 0.015%-ի չափով

·    Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով

Քաղվածքի օր`

·    Յուրաքանչյուր ամսվա 1-ը

Վճարման ժամկետ` սկսած քաղվածքի օրվանից`

·          15 օր (Վերջնաժամկետ է համարվում յուրաքանչյուր ամսվա 16-ը)

Վարկի վերադարձելիության ապահովման միջոցներ

·          POS  տերմինալի շրջանառություն

·          Անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ/անց/ երաշխավորություն

Վարկառուին ներկայացվող պահանջներ

·    Վարկի գումարը չի կարող գերազանցել բանկի POS տերմինալների միջոցով իրականացված միջին ամսական գումարային մուտքերի եռապատիկը:

·    Վարկառուի ընդհանուր ժամկետանց օրերի քանակը վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 30 օրը, ինչպես նաև ընթացքում չպետք է ունենա դասակարգված վարկեր,

·    Այն դեպքում երբ վարկառուն 12-ից 24 ամիսների ընթացքում ունեցել է հսկվող դասով դասակարգման մեկ դեպք, ապա որոշում կայացնող Լիազոր մարմնի կողմից հայտը կարող է դիտարկվել, եթե՝

-       Վճարուների ուշացումը չի գերազանցել 5 օրը,

-       և կան հիմնավոր փաստարկներ, որ ուշացումները պայմանավորված են եղել ոչ թե ֆինանսական հանգամանքներով, այլ տեխնիկական և սուբյեկտիվ պատճառներով (քարտային գերածախս, օվերդրաֆտի օգտագործված սահմանաչափի նվազագույն գումարի ոչ ամբողջական մուտքագրման, երկրից բացակայության և այլն),

·    Վարկառուի` գրավով չապահովված վարկերը չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 10,000,000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը, չներառված տվյալ վարկը:

·    Հարցման օրվա դրությամբ վարկավորման դիմում-հայտ ներկայացնող կազմակերպությունը չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ժամկետանց վարկեր, ինչպես նաև՝ ժամկետանց հարկային պարտավորություններ կամ ԴԱՀԿ արգելանք:

·    Առնվազն 6 ամսվա POS տերմինալի շրջանառություն «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ով:

·    POS տերմինալի տեղափոխությունը այլ բանկ հնարավոր է բացառապես տվյալ վարկատեսակի մասով, բանկի հանդեպ ունեցած ամբողջ պարտավորության մարման դեպքում:

Երաշխավոր անձանց ներկայացվող պահանջներ

·    Ֆիզիկական անձ երաշխավորող՝

-       ունեն կայուն եկամուտ, որը արտացոլվում է «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն»-ի համակարգում կամ գույքի սեփականատեր են,

-       վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է ունենա դասակարգված վարկեր, իսկ ընդհանուր ժամկետանց օրերի քանակը  չպետք է գերազանցի 30 օրը,

·    Իրավաբանական անձ երաշխավորներ՝

-       Գրանցված գործունեություն է ծավալում առնըվազն 12 ամիս և վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է ունենա դասակարգված վարկեր, իսկ ընդհանուր ժամկետանց օրերի քանակը  չպետք է գերազանցի 30 օրը,

-       վերջին 12 ամսում չպետք թ ունենա 0-հաշվետվություն կամ գործունեության դադարեցում,

-       հարցման օրվա դրությամբ չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ժամկետանց վարկեր, ինչպես նաև՝ ժամկետանց հարկային պարտավորություններ կամ ԴԱՀԿ արգելանք:

Գանձվող վճարներ

·          Վարկային հաշվի սպասարկման վճար  - վարկի գումարի 1%-ի չափով, նվազագույնը 20,000 ՀՀ դրամ:

·          Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձվում է բանկային հաշվից կանխիկացման վճար` ըստ գործող սակագների:

Ժամկետից շուտ մարելու տուգանք

Չի գանձվում

Վերլուծություն

Պարզեցված բիզնես վերլուծություն

Այլ պայմաններ

·          Եթե վարկը հաստատվում է որևէ նախապայմաննով (գործող այլ վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական մարում, հարկային պարտավորությունների մարում և այլն), ապա վարկի տրամադրումը կատարվում է կամ փուլային կամ միանվագ տրամադրման տարբերակով՝ տրամադրման պահին նախապայմանի կատարման ամբողջական վերահսկողությամբ: Նախապայմանի կատարման և վերահսկման  պատասխանատու են  հանդիսանում,  համապատասխանաբար՝ հայտը կազմող Վարկային մասնագետը և վարկը տրամադրող տարածքային կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

·          Եթե հաճախորդը ունի գործող POS տերմինալի շրջանառության հիման վրա  բիզնես վարկ, կարող է դիմել 2-րդ վարկին, չխախտելով վարկատեսակով նախատեսված առավելագույն շեմը՝ 10.0 մլն. ՀՀ դրամ:

·          Տվյալ վարկատեսակով գործող հաճախորդների դեպքում նույն վարկատեսակով նոր հայտ քննարկելիս, Լիազոր մարմինը կարող է հաստատել հայտը նախապայմանով՝ գործող պարտավորության մնացորդի մարման (անձնական միջոցներով կամ նոր վարկի հաշվին), եթե հաճախորդը համապատասխանում է վարկավորման չափանիշներին և կատարել է պայմանագրային գումարի 50% և ավել մարում: Տվյալ դեպքում վարկը չի դիտարկվում վերաֆինանսավորված/վերաձևակերպված: