Վարկեր իրավաբանական անձանց

KFW բանկի կողմից ֆինանսավորվող «Միկրո, Փոքր և Միջին Ձեռներեցության Ֆինանսավորում»

1.

Արժույթը

ՀՀ դրամ

2.

Վարկառուները

  • Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք` որոնք համապատասխանում են Միկրո, Փոքր և Միջին Ձեռներեցությունների բնորոշմանը:
  • Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:

3.

Նպատակը

  • Կապիտալ ներդրումների և բիզնես գործունեության այլ նպատակների համար:
  • Նշում -Ծրագրի հիմնական նպատակն է ապահովել ՄՓՄՁ-ների իրացվելիությունը` բարելավելով նրանց համար ազգային արժույթով վարկերի հասանելիությունը: Ծրագիրն ուղղված չէ տնտեսության որևէ կոնկրետ ճյուղի կամ ոլորտի (ոլորտների) վարկերի վերաֆինանսավորմանը։ Այն պետք է ծառայի տնտեսության ամենատարբեր ճյուղերում բիզնեսի ընթացիկ կարիքների (շրջանառու միջոցները) և ներդրումների ֆինանսավորմանը (մեքենաներ, սարքավորումներ, ձեռնարկությունների շինություններ և այլն)։

4.

 

Սահմանաչափերը

 

  • Գրավի դիմաց՝ 3,000,001 – 160,000,000 ՀՀ դրամ
  • Առանց գրավի (նվազագույնը  մեկ ֆիզիկական կամ իրավաբանական  անձի երաշխավորությամբ)՝  1,000,000 – 3,000,000 ՀՀ դրամ

5.

Տրամադրման եղանակը

անկանխիկ

6.

Մարման ժամկետը

6 - 60 ամիս 

7.

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ

Առանձին դեպքերում կարող է տրամադրվել   մինչև 3-6 ամիս տևողությամբ

8.

Տարեկան անվանական տոկոսադրույքը

  • Մինչև 36 ամիս մարման ժամկետով վարկերի դեպքում – 11%
  • 36-ից- 60 ամիս մարման ժամկետով վարկերի դեպքում – 11.5%
  • Պարտաճանաչ վարկառու-հաճախորդների դեպքում (որոնք ակտիվ օգտվում են բանկի տարբեր ծառայություններից, ապահովում են ոչ տոկոսային եկամուտներ և դրամական շրջանառության բանկային հաշիվներով, ունեն կամ նախատեսվում է կնքել Բանկի հետ համագործակցության համաձայնագրեր (POS, V-POS, աշխատավարձային նախագծեր և այլն)) – տվյալ ծրագրի շրջանակներում վարկավորման տոկոսադրույքը, լիազոր մարմնի որոշմամաբ, կարող է սահմանվել 10% - 11%:

9.

Գրավը

  • Անշարժ և շարժական գույքը,
  • Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
  • Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայության պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության  աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):
  • Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը  պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

10.

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

  • Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված  արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
  • Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:

11.

Ապահովագրություն

Ըստ անհրաժեշտության

12.

Պահանջներ երաշխավոր անձանց նկատմամբ

  • ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
  • Ժամկետանց պարտավորությունների բացակայություն , ներառյալ` տրամադրված երաշխավորությունների գծով):
  • Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:

13.

Պահանջներ միայն  երաշխավորությամբ տրամադրվող վարկերի  նկատմամբ

  • Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը  չպետք է գերազանցի 30 օրը:
  • Վարկառուի` գրավով չապահովված վարկերը /առանց ակնկալվող վարկի/ չպետք է լինեն ավելին, քան հինգը և դրանց գումարային մնացորդը չպետք է գերազանցի 5,000,000 ՀՀ դրամը և/կամ համարժեք արտարժույթը,

14.

Գանձվող վճարներ

  • Վարկային հայտի ուսումնասիրման վճար – 0
  • Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 0.5%-ի չափով,  բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 100,000 ՀՀ դրամ:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում - գանձում ենք բանկային հաշվից կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:

15. 

Պետական տուրքեր և այլ ծախսեր

  • ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
  • Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

16.

Լրացուցիչ պայմաններ

  • Գործող վարկերի վերաֆինանսավորման հնարավորություն ծրագրով նախատեսված չէ