Visa Infinite վճարային քարտերով տրամադրվող վարկային սահմանաչափ
Ստացե՛ք օվերդրաֆտ Evocabank-ից Visa միջազգային վճարային համակարգի ամենաբարձր դասի Visa Infinite քարտով և կունենաք բանալի` դեպի արտոնությունների մեծ աշխարհ:
1. |
Ովքեր կարող են դիմել |
21 - 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են բանկի Visa Infinite քարտապան: |
|
2. |
Արժույթը |
ՀՀ դրամ |
|
3. |
Սահմանաչափ |
1,000,000 - 10,000,000 |
|
4. |
Սահմանաչափի տեսակ |
Վճարման արտոնյալ ժամանակահատվածով վերականգնվող վարկային սահմանաչափ |
|
5. |
Սահմանաչափի տրամադրման եղանակ |
Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի Visa Infinite վճարային քարտերի միջոցով |
|
6. |
Անվանական տոկոսադրույք |
15% |
|
7. |
Արտոնյալ ժամանակահատված |
Մինչև 45 օր |
|
8. |
Մարման ժամկետ |
12-36 ամիս |
|
9. |
Քաղվածքի օր |
Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը |
|
10. |
Վճարման կարգ |
Օգտագործված վարկային սահմանաչափի մարման համար սահմանվում է արտոնյալ ժամանակահատված` տվյալ ամսվա 1-ից մինչև հաջորդող ամսվա 16-ը: Յուրաքանչյուր ամսվա 1-16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում հաջորդ աշխատանքային օրը) ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա քաղվածով ձևավորված պարտքը ամբողջությամբ մարվելու դեպքում, օգտագործված գումարների նկատմամբ տոկոսներ չի հաշվարկվում: Վերը նշված ժամանակահատվածում պարտքը ամբողջությամբ չմարվելու դեպքում, հաշվարկվում են տոկոսներ` օգտագործման օրվանից սկսած մինչև պարտքը ամբողջությամբ փաստացի մարելու օրը: |
|
11. |
Տույժեր |
Ժամկետանց գումարի չվճարման տույժ` 0.015% օրական Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական |
|
12. |
Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/ |
Վարկի տրամադրման անհրաժեշտ պայման է հանդիսանում. 1. Վերջին 12 ամսում հսկվող և ավելի խիստ դասով դասկարգված վարկերի բացակայությունը, հայտի ներկայացման պահին ժամկետանց կամ դասակարգված վարկերի բացակայությունը (ներառյալ երաշխավորությունները), վերջին 12 ամսում ժամկետանց օրերի թիվը չի գերազանցում 30 օրը: 2. Հիմնավոր եկամուտների առկայություն 3. Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել առնվազն 1 (մեկ) ֆիզիկական կամ 1 (մեկ) իրավաբանական անձի երաշխավորություն |
|
13. |
Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ |
|
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ