Ոսկու գրավով (լոմբարդային) վարկ վարկունակության գնահատմամբ
Evocabank-ն առաջարկում է ոսկու գրավով վարկերի տրամադրում կանխիկ և անկանխիկ եղանակներով:

մինչև
50 մլն. ֏
|
Գումար |
24-36 ամիս
|
Ժամկետ |
19.5%
|
Տոկոսադրույք |
մինչև
150%
|
Վարկ / գրավ հարաբերակցություն |
Evocabank-ն ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր է տրամադրում ֆիզիկական անձ հաճախորդներին՝ ընթացիկ սպառողական ծախսերի և անձնական նպատակներով օգտագործման համար, ապրանքների ձեռքբերման կամ ծառայությունների ստացման նպատակով:
Ոսկու գրավադրմամբ վարկերն այսօր գումար ստանալու լավագույն տարբերակներից են։ Evocabank-ում ոսկու գրավով վարկի ստացման պայմանները փոխշահավետ են, ընթացակարգն էլ՝ շատ հեշտ, արագ և պարզեցված։ Վարկի ստացման համար դիմելիս քեզնից կպահանջվի փաստաթղթերի նվազագույն փաթեթ։
Քեզ հետ վերցրեք գրավի առարկա հանդիսացող իրերը, անձը հաստատող փաստաթուղթ և մոտեցեք Evocabank-ի ցանկացած մասնաճյուղ (բացառությամբ Էրեբունի մ/ճ-ի)։ Մեր մասնագետները կկատարեն համապատասխան գործողություններն ու ձևակերպումները, որից հետո քո վարկունակության գնահատման հիման վրա կկազմակերպվի վարկի տրամադրման գործընթացը։ Վարկի տրամադրումից հետո Evocabank-ում գրավադրված քո ոսկյա իրերը ապահով կպահպանվեն և քեզ նույնությամբ կվերադարձվեն վարկի գծով բոլոր պարտավորությունները մարելուց հետո։

Evocabank-ում գրավադրված քո ոսկյա իրերը կպահպանվեն և վարկի գծով բոլոր պարտավորությունները մարելուց հետո նույնությամբ կվերադարձվեն քեզ։

Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ