Օվերդրաֆտ վճարային քարտով

Վարկային սահմանաչափերից օգտվելն այսօր դարձել է չնախատեսված ծախսերը հոգալու ամենահարմար և արագ տարբերակը։ Ամսական նվազագույն մարման պահանջով վարկային սահմանաչափ՝ Evocabank-ից։

Օվերդրաֆտ վճարային քարտով
Վերադառնալ
1.

Տրամադրման նպատակը

Անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

2.

Ովքեր կարող են դիմել

21 - 60 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

3.

Սահմանաչափի արժույթ

ՀՀ դրամ

4.

Սահմանաչափ

100,000 - 10,000,000

5.

Սահմանաչափի տեսակ

Վերականգնվող ամսական նվազագույն մարման պահանջով

6.

Սահմանաչափի տրամադրման եղանակ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի վճարային քարտերի միջոցով:

7.

Անվանական տոկոսադրույք

16% - 21.5%

8.

Փաստացի տոկոսադրույք

17.24% - 23.78%

9.

Արտոնյալ ժամանակահատված

Չի տրամադրվում

10.

Մարման ժամկետ

36 ամիս

11.

Ամսական նվազագույն մարման պահանջ

Քարտապանը պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 5%-ը /նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ/ և կուտակված տոկոսագումարները մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:

12.

Քաղվածքի օր

Մինչև յուրաքանչյուր ամսվա 10 -- ը

13.

Վճարման վերջնաժամկետ

Յուրաքանչյուր ամսվա 16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում հաջորդ աշխատանքային օրը):

14.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

Ամսական նվազագույն վճարը վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.015% օրական

Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

15.

Վարկունակության գնահատում /վարկի հաստատման պայմաններ/

Համաձայն բանկում գործող առցանց վարկերի վարկունակության գնահատման համար օգտագործվող սքորինգային մոդելի

16.

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում:
  • Շեղումներ և/կամ ավտոմատ մշակված սքորինգային համակարգի կողմից մերժված օվերդրաֆտի հայտերի դեպքում, որոշումը կայացվում է առավելագույնը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`