Ավտոկայանատեղիի ձեռքբերման վարկ
Evocabank-ի նոր վարկատեսակով վերջապես կարող ես ձեռք բերել սեփական ավտոկայանատեղի և մոռանալ մեքենան կանգնեցնելու անհարմարությունների մասին:

1. |
Վարկի տրամադրման նպատակը |
Վարկը տրամադրվում է Բանկի հետ համագործակցող կառուցապատող ընկերություններից ավտոկայանատեղի ձեռք բերելու /այդ թվում գնման իրավունքով/ նպատակով |
|
2. |
Ովքեր կարող են դիմել |
18 – 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարին կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու: |
|
3. |
Վարկավորման արժույթ |
ՀՀ դրամ |
|
4. |
Վարկավորման գումար |
2 000 000 – 8 000 000 |
|
5. |
Վարկի մարման ժամկետը |
36 - 60 ամիս |
|
6. |
Տարեկան տոկոսադրույքներ |
Անվանական |
Փաստացի |
16% |
17.25% |
||
7. |
Վարկի մարման ժամանակացույց |
Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ), |
|
8. |
Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք |
Տուգանք չի կիրառվում |
|
9. |
Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%, ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%: |
|
10. |
Վարկի տրամադրման եղանակը |
Անկանխիկ |
|
11. |
Վարկի տրամադրման միանվագ կամ ամսական սպասարկման վճարներ |
Չի սահմանվում |
|
12. |
Վարկի վերադարձելության ապահովման միջոցները |
Եթե դիմումտուն Բանկում ունի գործող Հիփոթեքային վարկ, ապա որոշում կայացնող մարմնի որոշմամբ կարող է պահանջվել նվազագույնը 1 (մեկ) անձի երաշխավորություն |
|
Եթե դիմումատուն Բանկում չունի գործող Հիփոթեքայի վարկ, ապա պահանջվում է նվազագույնը 1 (մեկ) անձի երաշխավորություն |
|||
13. |
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ |
Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո: Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, վարկավորման և երաշխավորության պայմանագրերը/համաձայնագրերը կնքելուց հետո 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: Վարկի վերաբերյալ որոշումների կայացումն իրականացվում է Բանկում գործող սահմանաչափերի շրջանակներում: |
|
14. |
Այլ պայմաններ |
Բանկի և Կառուցապատողի միջև կնքվող Համագործակցության պայմանագրի պայմանները հաստատվում են Վարչության նախագահի առաջին տեղակալի կողմից՝ Սպառողական վարկավորման վարչության առաջարկով: Վարկի տրամադրումը կատարվում է Կառուցապատողի և գնորդի միջև Ավտոկայանատեղիի առուվաճառքի /այդ թվում գնաման իրավունքով/ պայմանագիրը Բանկ ներկայացնելուց հետո՝ Կառուցապատողի հատուկ կամ հաշվարկային հաշվին տրամադրելու միջոցով: |

Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ