Ուսանողական վարկեր
Նոր որակավորումների և մասնագիտացումների ժամանակն է, բայց ուսման վարձի վճարման խոչընդոտնե՞ր կան, Evocabank-ը կվճարի Ձեր փոխարեն։

մինչև
4 մլն. ֏
|
Գումար |
մինչև
120 ամիս
|
Ժամկետ |
9%
|
Տոկոսադրույք |
2-3%
|
Սուբսիդավորվող տոկոս |
Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ բարձրագույն կրթական համակարգի կարևորությունն ընդգծելու և երիտասարդների համար այն ավելի գրավիչ դարձնելու համար՝ ուղղորդելով նրանց դեպի նոր իրականություն:
Evocabank-ը տրամադրում է ուսանողական սպառողական վարկեր ամենաշահավետ ու գրավիչ պայմաններով: Ուսումնառության ողջ ընթացքում վարկառուն կատարում է միայն վարկի տոկոսագումարների մարում (առավելագույնը 5 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո՝ վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:
Կարևորելով մեր հաճախորդների ժամանակը՝ մենք հեշտացրել ենք նաև ուսման վարձի վճարման գործընթացը: Ուսումնական հաստատության կողմից տրված և Հաճախորդի կողմից Բանկ ներկայացրած հաշիվ-ապրանքագրի հիման վրա գումարն անկանխիկ փոխանցում ենք համապատասխան ուսումնական հաստատության բանկային հաշվին:


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ