Առևտրային հիփոթեքային վարկեր
Բիզնեսն ընդլայնելու համար Ձեր ֆինանսական միջոցները բավարա՞ր չեն, եկե՛ք Evocabank։

1. |
Վարկի տրամադրման նպատակը |
Վարկը տրամադրվում է առևտրային նշանակության անշարժ գույքի` արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածքի, շինության (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերման, վերանորոգման, արդիականացման կամ կառուցապատման նպատակով: |
|||||
2. |
Ովքեր կարող են դիմել |
18– 6 տարեկան ՀՀ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 65 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու: |
|||||
3. |
Վարկավորման արժույթը |
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո |
|||||
4. |
Վարկավորման գումար |
Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում |
10,000,000 - 120,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
|
||||
Վերանորոգում |
5,000,000-50,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ |
||||||
5. |
Վարկի մարման ժամկետը |
Անշարժ գույք ձեռք բերում, Կառուցապատում |
Հաստատուն տոկոսադրույքով |
60 -180 ամիս |
|||
Լողացող տոկոսադրույքով |
60 - 240 ամիս |
||||||
Վերանորոգում |
Հաստատուն տոկոսադրույքով |
60 -84 ամիս |
|||||
Լողացող տոկոսադրույքով |
60 -84 ամիս |
||||||
6. |
Տարեկան անվանական տոկոսադրույքներ (հաստատուն)[1] |
ՀՀ դրամ |
14% - 17% |
||||
ԱՄՆ դոլար |
9.2% - 12% |
||||||
Եվրո |
7.2% - 10% |
||||||
7. |
Տարեկան անվանական տոկոսադրույքներ (լողացող) [2] |
ՀՀ դրամ |
Սկսած 13.2% - ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 4.2%-ից + փոփոխուն բաղադրիչ) |
||||
ԱՄՆ դոլար |
Սկսած 9.2% - ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 8.2%-ից + փոփոխուն բաղադրիչ) |
||||||
Եվրո |
Սկսած 7.2% - ից (հաստատուն բաղադրիչ` սկսած 7.2%-ից + փոփոխուն բաղադրիչ) |
||||||
Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ |
+4% |
||||||
Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 12 ամիս ժամանակաշրջանին հաջորդող առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։ |
|||||||
8. |
Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք |
Տուգանք չի կիրառվում |
|||||
9. |
Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%, ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%: |
|||||
10. |
Վարկի վերադարձելիության ապահովման միջոց |
Ձեռք բերվող, վերանորոգվող անշարժ գույք, այլ անշարժ գույք: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի կառուցումը/կառուցվող անշարժ գույքը : |
|||||
11. |
Վարկ/գրավ հարաբերակցությունը[3] |
Առաջնային շուկայից (կառուցապատողից) ձեռք բերում[4] |
Գնահատված արժեքի մինչև 90% |
||||
Երկրորդային շուկայից ձեռք բերում |
Գնահատված արժեքի մինչև 85% |
||||||
Առանց եկամտի վերլուծության ձեռքբերում |
Գնահատված արժեքի մինչև 70% |
||||||
Կառուցապատում և վերանորոգում |
Գնահատված արժեքի մինչև 70% |
||||||
12. |
Ապահովագրություն |
Անշարժ գույքի ապահովագրություն- պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով: |
|||||
13. |
Վարկի տրամադրման եղանակը |
Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/ Վերանորոգման և կառուցապատման նպատակով Վարկերը տրամադրվում են միանվագ կամ փուլային, որը սահմանվում է Վարկի տրամադրման որոշումը կայացնող Լիազոր մարմնի կողմից: Վարկը փուլերով տրամադրման դեպքում, փուլերը սահմանվում է` հիմք ընդունելով Հաճախորդի կողմից ներկայացված կատարվելիք ծախսերի նախահաշիվը, վարկի ժամկետը, գումարի չափը, Հաճախորդի վարկունակությունը: |
|||||
14. |
Այլ պայմաններ |
Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[5], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը: Վարկառուն կարող է չմուտքագրել կանխավճար, փոխարենը իրականացնելով լրացուցիչ անշարժ գույքի գրավադրում, որի դեպքում Վարկառուին տրամադրվող Վարկի գումարը չպետք է գերազանցի ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը` պահպանելով գրավադրվող բոլոր գույքերի գնահատված շուկայական արժեքների հանրագումարի 70% «Վարկ/գրավ» հարաբերակցությունը: Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր: Անշարժ գույքի գնելու իրավունքը ձեռք բերելու դեպքում, որպես վարկի ապահովման միջոց կարող է հանդիսանալ անշարժ գույքի գնման իրավունքը: |
|||||
15. |
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ |
Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո: Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: |
[1] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:
[2] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:
[3] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[4] Անավարտ շինության դեպքում (Կառուցապատողից ձեռբերման դեպքում) որպես գրավի արժեք հանդիսանում է կառուցապատողի կողմից տրամադրված տեղեկանքում և հետագայում առուվաճառքի պայմանագրում նշված առուվաճառքի գինը:
[5] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով:

Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ