ԱՀԸ-ի ծրագրով կառուցապատման վարկեր

Կատարիր ներդրում քո բնակարանի էներգաարդյունավետ կառուցապատման մեջ և ստացիր հնարավորություն վճարել ավելի քիչ ծախսված էլեկտրաէներգիայի և գազի համար:

ԱՀԸ-ի ծրագրով կառուցապատման վարկեր
Վերադառնալ

1.

Վարկի տրամադրման նպատակը

Բնակելի տների/առանձնատների կառուցում

2.

Ովքեր կարող են դիմել

18–58 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում և ովքեր վարկի սպասարկման ողջ ընթացքում չեն բոլորի 63 տարեկանը կամ առկա է վերոնշյալ պահանջներին բավարարող համավարկառու:

3.

Վարկառու

Վարկառուն պետք է լինի կառուցվող բնակելի անշարժ գույքի  և հողամասի սեփականատերը, որի վրա կառուցվում/կառուցվել է բնակելի անշարժ գույքը:

4.

Տեսակները

Կառուցապատման ստանդարտ վարկեր

Կառուցապատման Կանաչ վարկեր

5.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

6.

Վարկավորման գումար

2 000 000- 35 000 000

2 000 000-  45 000  000

7.

Վարկի մարման ժամկետը

120 –  240 ամիս

8.

Տարեկան տոկոսադրույքներ

Անվանական

Փաստացի

Անվանական

Փաստացի

13%

14.40%

12.5%

13.84%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն կանխավճարի, դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.6%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.4%

9.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

10.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0.015%,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0.1%:

11.

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

12.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ բնակելի անշարժ գույք:

13.

Վարկ/գրավ հարաբերակցությունը

Բնակելի անշարժ գույքի արժեքի/ների 70%

14.

Ապահովագրություն

1. Գրավադրված գույքի ապահովագրություն

2. Վարկառուի և համավարկառու/ներ/ի (առկայության դեպքում)` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։ Ընդ որում համավարկառու/ներ/ի առկայության դեպքում դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրությունը կատարվում է վարկի գումարից վարկառուի և համավարկառու/ներ/ի եկամուտներին համամասն։

15.

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ և փուլային տարբերակով

16.

Այլ պայմաններ

  • Բնակելի տների/առանձնատների կառուցման նպատակով վարկերի տրամադրման դեպքում վարկի առավելագույն գումարը չպետք է գերազանցի հաճախորդի կողմից ներկայացված կառուցման աշխատանքների կատարման նախահաշվի գումարի 80%-ը։
  • Կառուցման նպատակով վարկերը պետք է տրամադրվեն մասնաբաժիններով (տրանշերով), ընդ որում վարկի վերջին մասնաբաժնով պետք է ֆինանսավորվի շինարարական աշխատանքների վերջին փուլը և չպետք է գերազանցի վարկի գումարի 20%-ը։
  • Ծրագրի շրջանակում վերանորոգման վարկի նախահաշիվը պետք է կազմել էներգաարդյունավետության գնահատման գործիքի միջոցով։
  • Եթե հողամասի նկատմամբ վարկառուի սեփականության իրավունքը գրանցվել է ոչ ավել, քան 1 տարի առաջ, ապա պետք է ներկայացնել նաև գրանցման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերը, որոնք կհավաստեն, որ հողամասի նպատակային նշանակության փոփոխություն տեղի չի ունեցել:

17.

Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

  • Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:
  • Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:
video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`