Հիփոթեքային վարկ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին
Evocabank-ը միշտ ձեր կողքին է։ Առաջարկում ենք հատուկ պայմաններով հիփոթեքային վարկեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին:
Վարկավորման նպատակը |
ՀՀ-ում բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, անհատական բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերում կամ կառուցապատում: |
Ովքեր կարող են դիմել |
Հավաստագրում ներառված անձը կամ նրա ընտանիքի անդամը: Վարկառուի տարիքային շեմը հաշվի չի առնվում, եթե գործում առկա է համավարկառու, ում 63 տարեկանը չի բոլորի վարկի սպասարկման ողջ ընթացքում: |
Ծրագրի շահառուներ |
Կառավարության 2024 թ․ մայիսի 16-ի N 710-L որոշմամբ սահմանված անձիք |
Վարկավորման արժույթը |
ՀՀ դրամ |
Վարկավորման գումար |
2,000,000.00 - 30,000,000.00 ՀՀ դրամ |
Վարկի մարման ժամկետը |
120 ամիս |
Կանխավճար |
0 % |
Տարեկան անվանական տոկոսադրույք |
13% |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
14.27% |
Աջակցության սահմանաչափեր |
Աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշվում է ըստ հավաստագրի իրացման համար շահառու ընտանիքի կողմից ընտրված բնակավայրի: Բնակավայրերի ցանկը հաստատված է Կառավարության 2024 թ․ մայիսի 16-ի N 710-L որոշմամբ: |
Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք |
Տուգանք չի կիրառվում: |
Վարկային պայմանագրով ամրագրված վարկիմ գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %, ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %: |
Վարկի վերադարձելիության ապահովման միջոց |
Ձեռք բերվող անշարժ գույք, անշարժ գույքի գնման իրավունքը: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի կառուցումը/կառուցվող անշարժ գույքը: |
Ապահովագրություն |
Չի պահանջվում |
Վարկի տրամադրման եղանակը |
Անկանխիկ` միանվագ կամ փուլային |
Բանկի կողմից գանձվող միջնորդավճարներ |
Առանց միջնորդավճարի |
Վարկունակության գնահատում |
1. Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ, վարկառուն, համավարկառուները, գրավատուները չպետք է ունենան ստանդարտ դասից խիստ դասով դասակարգաված գործող պարտավորություններ, 2. Այն դեպքում, երբ վարկի գումարը չի գերազանցում ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափերը, վարկունակության գնահատում չի իրականացվում: |
Այն դեպքում, երբ վարկի գումարը գերազանցում է ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափեր, կատարվում է վարկունակության գնահատում, ընդ որում եկամուտ/ծախս հարաբերակցությունը (OTI) կարող է կազմել առավելագույնը 100%: |
|
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ |
1. Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո: 2. Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: |
Հատուկ պայմաններ |
1. շահառու ընտանիքի բոլոր անդամներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն. 2. ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 12 քմ-ից. 3. ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման գինը չպետք է գերազանցի 55 մլն դրամը |
Այլ դրույթներ |
Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են Կառավարության 2024 թ․ մայիսի 16-ի N 710-L որոշման դրույթներով և պայմաններով: |
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ