Հիփոթեքային վարկ Արցախի շրջաններից տեղահանված ընտանիքներին

Evocabank-ը միշտ ձեր կողքին է. Առաջարկում ենք հատուկ պայմաններով հիփոթեքային վարկեր Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին:

Հիփոթեքային վարկ Արցախի շրջաններից տեղահանված ընտանիքներին
Վերադառնալ

1.

Վարկավորման նպատակը

Բանկի ռեսուրսով

Ազգային հիփոթեքային ծրագրով

ԲԵ ծրագրով

ՀՀ-ում բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, անհատական բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռքբերում կամ կառուցապատում:

ՀՀ-ում բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, անհատական բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից)  ձեռքբերում

2.

Ովքեր կարող են դիմել

Բանկի ռեսուրսով

Ազգային հիփոթեքային ծրագրով

ԲԵ ծրագրով

Հավաստագրում ներառված անձը կամ նրա ընտանիքի անդամը: Վարկառուի տարիքային շեմը հաշվի չի առնվում, եթե գործում առկա է համավարկառու, ում 63 տարեկանը չի բոլորի վարկի սպասարկման ողջ ընթացքում:

3.

Ծրագրի շահառուներ

Կառավարության 2022 թ․ փետրվարի 17-ի N 169-L որոշման 4-րդ հոդվածով սահմանված անձիք

4.

Վարկավորման արժույթը

ՀՀ դրամ

5.

Վարկավորման գումար

Բանկի ռեսուրսով

Ազգային հիփոթեքային ծրագրով

ԲԵ ծրագրով

2,000,000.00-30,000,000.00 ՀՀ դրամ

  • 2 մլն - 35 մլն ՀՀ դրամ uտանդարտ ձեռքբերման կամ կառուցապատման վարկերի դեպքում
  • մլն - 45 մլն ՀՀ դրամ էներգաարդյունավետ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման, կամ էներգաարդյունավետ բնակելի տան կառուցման դեպքում

2,000,000.00 –

22,500,000.00 ՀՀ դրամ

6.

Վարկի մարման ժամկետը

120 ամիս

7.

Կանխավճար

Կատարվող կանխավճարի նվազագույն չափը կազմում է առաջնային և երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնի առնվազն`

  • 2.5 %`  ՀՀ մարզերում
  • 10 %`  Երևան քաղաքում
  • 1 %, եթե աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված գյուղական բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու համար կամ, եթե շահառուն ունի առնվազն 4 անչափահաս երեխա կամ հավաստագրում ներառված ընտանիքի բոլոր անդամների 65 տարին լրացած է

8.

Տարեկան անվանական տոկոսադրույք

Բանկի ռեսուրսով

Ազգային հիփոթեքային ծրագրով

ԲԵ ծրագրով

 13%

10 - 13 %

10 %

9.

Աջակցության սահմանաչափեր

1. Երևանում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում մինչև 8 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 8%,

2. Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում - մինչև 10 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 10% ԱՀԸ և ԲԵ ծրագրով, մինչև 13% Բանկի ռեսուրսով,

3. Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային- մինչև 12 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 12% ԱՀԸ և ԲԵ ծրագրով, մինչև 13% Բանկի ռեսուրսով,

4. Սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում մինչև 14 մլն դրամ, , իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%,

5. Սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում մինչև 16 մլն դրամ, , իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%,

10.

Վարկի գումարը
պայմանագրով ամրագրված
ժամանակացույցից շուտ
մարելու համար վճարվող
տուգանք

Տուգանք չի կիրառվում:

11. 

Վարկային պայմանագրով
ամրագրված վարկի
գումարների և
տոկոսագումարների մարման
ժամկետների ուշացման
դեպքում վճարվող տույժեր

ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %,

ժամկետանց տոկոսագումարի համար օրական 0,1 %:

12.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Ձեռք բերվող անշարժ գույք, անշարժ գույքի գնման իրավունքը: Կառուցապատման դեպքում հողամասը, որտեղ իրականացվում է անշարժ գույքի  կառուցումը/կառուցվող անշարժ գույքը:

13.

Ապահովագրություն

Բանկի ռեսուրսով

Ազգային հիփոթեքային ծրագրով

ԲԵ ծրագրով

Չի պահանջվում

1. Գրավադրված գույքի ապահովագրություն

2. Վարկառուի և համավարկառուների` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։

3. Վարկի մնացորդային գումարի հաշվարկում չի ներառվում պետության կողմից տրամադրվելիք աջակցության գումարը

1. Գրավադրված գույքի ապահովագրություն

2. Վարկառուի և համավարկառուների` դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրության վկայագրերը։

3. Վարկի մնացորդային գումարի հաշվարկում չի ներառվում պետության կողմից տրամադրվելիք աջակցության գումարը

14.

Վարկի տրամադրման եղանակը

Անկանխիկ` միանվագ կամ փուլային

15. 

Բանկի կողմից գանձվող
միջնորդավճարներ

Առանց միջնորդավճարի  

16.

Վարկունակության գնահատում

1. Վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ, վարկառուն, համավարկառուները, գրավատուները չպետք է ունենան ստանդարտ դասից խիստ դասով դասակարգաված գործող պարտավորություններ,

2. Այն դեպքում, երբ վարկի գումարը չի գերազանցում ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափերը, վարկունակության գնահատում չի իրականացվում (գործող պարտավորությունների բացակայության դեպքում):

Բանկի ռեսուրսով

Ազգային հիփոթեքային ծրագրով

ԲԵ ծրագրով

Այն դեպքում, երբ վարկի գումարը գերազանցում է ծրագրով սահմանված պետական աջակցության սահմանաչափերը վարկունակության գնահատումն իրականացվում է համաձայն Բանկում գործող կարգի, ընդ որում եկամուտ/ծախս հարաբերակցությունը (OTI) կարող է կազմել առավելագույնը 100%:

Համաձայն Ծրագրի Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի: Ընդ որում` որպես վարկի գծով ամսական մարումների գումար կարելի է ընդունել վարկի պայմանագրային և պետության կողմից տրամադրվող աջակցության գումարների տարբերությունից ստացվող գումարը:

Համաձայն Ծրագրի Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգի: Ընդ որում` որպես վարկի գծով ամսական մարումների գումար կարելի է ընդունել վարկի պայմանագրային և պետության կողմից տրամադրվող աջակցության գումարների տարբերությունից ստացվող գումարը:

17.

Վարկի տրամադրման կամ մերժման
վերաբերյալ
որոշումների կայացման Ժամկետներ

1. Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո:

2. Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում:

18.

Այլ դրույթներ

Սույն պայմաններով չկարգավորվող դեպքերը կարգավորվում են Կառավարության 2022 թ․ փետրվարի 17-ի N 169-L որոշման դրույթներով և պայմաններով:

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`