Ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձանց համար բնակարանային հիփոթեքային վարկ

Ձեռք բեր քո երազանքների բնակարանը Evocabank-ի հիփոթեքային վարկավորման միջոցով։

Ոչ ռեզիդենտ ֆիզ․ անձանց համար բնակարանային հիփոթեքային վարկ
Վերադառնալ
1.

Վարկի տրամադրման նպատակը

Վարկը տրամադրվում է բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման նպատակով

2.

Ովքեր կարող են դիմել

Վարկը տրամադրվում է բնակելի նշանակության անշարժ գույքի` բնակարանի, առանձնատան, բնակելի տան (առաջնային և երկրորդային շուկայից) ձեռք բերման նպատակով:

3.

Վարկավորման արժույթը

ԱՄՆ դոլար, Եվրո

4.

Վարկավորման գումար

2 000 000 – 80 000 000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո

5.

Վարկի մարման ժամկետը

60 - 180 ամիս

6.

Տարեկան տոկոսադրույքներ (hաստատուն)[1]

Անվանական

Փաստացի

ԱՄՆ դոլար

9.2% - 12%

Առավելագույնը 13.06%     

Եվրո

8.2% - 11%

Առավելագույնը 11.94%    

7.

 

Տարեկան անվանական տոկոսադրույքներ (լողացող) [2]

ԱՄՆ դոլար

Սկսած 9.2%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած 8.2 %-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 14.42%     

Եվրո

Սկսած 7.7%-ից  (հաստատուն բաղադրիչ` սկսած 7.7 %-ից + փոփոխուն բաղադրիչ)

Առավելագույնը 12.72%    

Լողացող տոկոսադրույքի տատանման առավելագույն և նվազագույն շեմ

+4%

Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)

Նշված տոկոսադրույք + 0.2%

Լողացող տոկոսադրույքի փոփոխուն բաղադրիչը կսկսի վերանայվել վարկի տրամադրման պահից 36 ամիս (Վերանորոգման վարկերի դեպքում՝ 12 ամիս) ժամանակաշրջանին հաջորդող  առաջին մարման ամսաթվից սկսած և յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ կիրառելով վերանայման պահին Բանկում գործող (կայքում փաստացի հրապարակված) տոկոսադրույքը։

Լողացող տոկոսադրույքի հաշվարկման կարգ

8.

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք

Տուգանք չի կիրառվում

9.

Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

 

ժամկետանց վարկի գծով օրական 0.015 %,

ժամկետանց տոկոսագումարի գծով օրական 0.1 %

10.

Վարկի մարման ձևը

Անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։

11.

Վարկի վերադարձելիության ապահովման միջոց

Երևան քաղաքում գտնվող  բնակարան կամ բնակելի տուն:

Գնման իրավունք` համագործակցող կառուցապատողներից բնակարանի ձեռքբերման դեպքում:

1. Բացի  անշարժ գույքի գրավադրումից վարկառուից կարող է պահանջվել նաև երաշխավորություն:

12.

Վարկ/գրավ հարաբերակցությունը[3]

Գնահատված արժեքի մինչև 70%

13.

Ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրություն-  պարտադիր յուրաքանչուր տարի վարկի մնացորդի չափով:

14.

Վարկի տրամադրման եղանակը

  • Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/
15.

Վարկունակության գնահատում

Հաճախորդը չպետք է ունենա վերջին 1 տարվա ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումներ և մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:

16.

Այլ պայմաններ

  • Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[4], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը:
  • Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր:
  • Գրավատուն և Վարկառուն պետք է լինի նույն անձը
  • Հաճախորդը պետք է ներկայացնի եկամտի աղբյուր

[1] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:

[2] Բանկի կողմից հաճախորդի փոխարեն գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված)՝ նշված տոկոսադրույք + 0.2%:

[3] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

[4] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`