Հիփոթեքային վարկ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»
Գնե՛ք Ձեր երազանքների բնակարանն Evocabank-ի օգնությամբ։ Մեզ հետ բնակարան գնելը հեշտ է, գործընթացն էլ՝ պարզեցված:

մինչև
27 մլն. ֏
|
Գումար |
մինչև
180 ամիս
|
Վարկի մարման ժամկետը |
2-4%
|
Սուբսիդավորվող տոկոս |
6.9%
|
Տոկոսադրույք |
«Երիտասարդ ընտանիքին`մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում Evocabank-ը առաջարկում է հիփոթեքային վարկեր ամենաշահավետ պայմաններով: Եթե Ձեր և Ձեր ամուսնու հանրագումարային տարիքը չի գերազանցում 70-ը, և ունեք բավարար եկամուտներ ու դրական վարկային պատմություն, ապա հենց այս ծրագրի օգնությամբ կարող եք ձեռք բերել Ձեր նախընտրած բնակարանն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:
Գործում է նաև՝
- 2% սուբսիդավորում, ք. Երևանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում,
- 4% սուբսիդավորում, ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում:
Երկրորդային շուկայից բնակելի անշարժ գույքի գնման համար անհրաժեշտ է ունենալ կանխավճար սկսած 10%-ից, իսկ առաջնային շուկայից անշարժ գույքի գնման դեպքում անհրաժեշտ է ունենալ կանխավճար 7.5%-ից սկսած:
Ձեր վարկունակությունը բավարա՞ր չէ վարկի ստացման համար, մենք այդ մասին էլ ենք մտածել: Ձեր վարկային պարտավորությունները Ձեզ հետ միասին կարող է ստանձնել նաև համավարկառուն: Որպես համավարկառուներ կարող են հադիսանալ Ձեր ընտանիքի անդամները (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները):

Նոր բնակարան ունենալն այլևս երազանք չէ: Կառուցե'ք ամուր տանիք Evocabank-ի օգնությամբ:

Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ