Բնակարանային հիփոթեքային վարկեր լողացող տոկոսադրույքով
Evocabank-ը առաջարկում է Բնակարանային հիփոթեքային վարկեր լողացող տոկոսադրույքով՝ անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման կամ կառուցապատման նպատակով:
- Վարկի տրամադրման դիմում-հայտ
- անձնագիր կամ նույնականացման քարտ ինչպես նաև, սոցիալական քարտ կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք (ընդ որում սոցիալական քարտ և սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք չի պահանջվում, եթե ներկայացվել է նույնականացման քարտ),
- ամուսնության վկայական (առկայության դեպքում),
- անչափահաս երեխաների ծննդյան վկայական (առկայության դեպքում),
- տեղեկանք աշխատանքի վայրից աշխատավարձի չափի մեծության մասին, որի տրամադրման ժամկետը Բանկին ներկայացման օրվա դրությամբ չպետք է գերազանցի 30 (երեսուն) օրացույցային օրը,
- Հաճախորդի ինքնազբաղված լինելու դեպքում`
- Պետական ռեգիստրի գրանցման վկայական կամ պետական ռեգիստրի կողմից տրված՝ քաղվածք գրանցամատյանից,
- Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), եթե առկա չէ պետական ռեգիստրի վկայականում կամ քաղվածքում, Գործունեության լիցենզիա (եթե առկա է),
- Վերջին 1 (մեկ) տարվա ֆինանսական հաշվետվությունները`
- այլ եկամուտների մեծությունը հավաստող տեղեկատվություն (առկայության դեպքում),
- ձեռք բերվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն,
- վաճառվող կամ վերանորոգվող անշարժ գույքի սեփականության վկայականը,
- վաճառվող անշարժ գույքի ձեռք բերման հիմքերը (պահանջի դեպքում),
- անշարժ գույքի սեփականատերերի անձնագրերը,
- տեղեկատվություն՝ երաշխավորող անձի/անց վերաբերյալ (առկայության դեպքում)
- Վերանորոգման դեպքում կատարվելիք ծախսերի նախահաշիվ,
- Կառուցապատման դեպքում՝
- կատարվելիք ծախսերի նախահաշիվ,
- հողամասի սեփականության վկայական,
- կառուցապատման թույլտվություն,
- կառուցվող անշարժ գույքի նախագիծ,
- Բանկի պահանջով այլ փաստաթղթեր:
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ