Evoca Mobile POS՝ mPOS
Evocabank-ի նոր mobile POS՝ mPOS գործիքի շնորհիվ Ձեր բիզնեսը կարող է ստանալ անկանխիկ վճարումներ` ավելի հեշտ ու արագ:mPOS-ը ստանդարտ POS տերմինալի մոբայլ տարբերակն է, որը ցանկացած Android սմարթֆոն վերածում է վճարային տերմինալի:
mPOS-ը հատկապես հարմար է շարժական բիզնեսով զբաղվողների համար՝ բացօթյա խանութներ, սրճարաններ, միջոցառումների ընթացքում սննդի վաճառքի կետեր, օնլայն խանութներ, առաքման ծառայություններ, կամ ցանկացած այլ բիզնես, որը հաճախորդից վճարումն ընդունում է բիզնեսի տարածքից դուրս:
mPOS-ն ակտիվացնելու համար բիզնեսին պարզապես անհրաժեշտ է NFC ընթերցող Android սմարթֆոն, որը միացված է ինտերնետին, և Evoca-ի mPOS հավելվածը: Այն կարող եք ներբեռնել Google Play-ից` Android 8.1 կամ ավելի թարմ ծրագրային ապահովման դեպքում:
Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է մուտք գործել հավելված` Բանկի տրամադրած մուտքանունով և գաղտնաբառով: Եվ վերջ: Դուք արդեն կարող եք Ձեր հաճախորդներից ստանալ անհպում վճարումներ: Վճարում կատարելու համար հաճախորդը պարզապես մոտեցնում է Ձեր սմարթֆոնին իր քարտը կամ Apple Pay ունեցող հեռախոսը, որին կցված է Evoca վճարային քարտ: