Evocabank-ը և Al Fardan Exchange-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր
Նոր համագործակցության շրջանակում Evoca-ն և Al Fardan Exchange-ը կներդնեն փոխանցումների համակարգ, որի միջոցով ավելի կամրապնդվեն ՀՀ-ի և ԱՄԷ-ի ֆինանսական կապերը։
12.12.2024Evocabank-ն ուրախ է հայտարարել Al Fardan Exchange Company-ի հետ համագործակցության մասին: Այսօր երկու ընկերությունները ստորագրել են նորարարական փոխանցումների համակարգի ներդրման մասին պայմանագիր, որն ուղղված է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ֆինանսական կապերի ամրապնդմանը:
Այս համագործակցությունը խոստանում է ավելի արագ, անվտանգ և արդյունավետ միջազգային ֆինանսական լուծումներ երկու երկրների միջև: Փոխանցումների նոր համակարգն ուղղված է նպաստելու ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրային և ֆինանսական գործառությունների ծավալների աճին՝ հաճախորդներին առաջարկելով հուսալի, թափանցիկ և արդյունավետ վճարային տարբերակներ:
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Evocabank-ում մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել նորարարական ֆինանսական լուծումներ: Al Fardan Exchange-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու բանկային ծառայությունները և ներդնելու այպիսի փոխանցման համակարգեր, որոնց միջոցով մեր հաճախորդները կկարողանան արագ և անվտանգ ուղարկել և ստանալ դրամական միջոցներ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև: Այս համագործակցությունը առանցքային քայլ է, որն ավելի կամրապնդի երկու երկրների միջև ֆինանսական և տնտեսական կապը»:
Համագործակցության մասին իր մեկնաբանությունում Al Fardan Exchange ընկերության Գործադիր տնօրեն Հասան Ֆարդան Ալ Ֆարդանը նշեց. «Evocabank-ի հետ մեր համագործակցությունն արտացոլում է անվտանգ և սահուն ֆինանսական լուծումներ առաջարկելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելով երկրների միջև կապերը: ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև ավելի արագ, մատչելի և թափանցիկ ծառայությունների զարգացման միջոցով մենք նպաստում ենք ֆինանսների հասանելիությանը և երկու երկրների միջև առավել սերտ կապերի ամրապնդմանը: Արդյունավետորեն օգտագործելով ՀՀ-ում Evocabank-ի հաստատուն ներկայությունը և միջազգային գործառնություններում մեր փորձառությունը՝ այս նոր համագործակցությունը անհատներին և բիզնեսներին առաջարկում է փոխանցումների հուսալի, նորարարական և արդյունավետ լուծումներ: Միասին մենք ձգտում ենք պարզեցնելու և բարելավելու մեր հաճախորդների ֆինանսական գործարքները»: