EvocaLab-ը երկամսյա ծրագիր է, որը ստեղծվել է Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, այն է՝ երիտասարդ սերնդի սատարումն ու խրախուսումը` պրակտիկ գիտելիքների, փորձի և աշխատանքային հմտությունների ձեռեքբերման հարցերում:
EvocaLab 8 ծրագիրը տալիս է՝
- գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին
- աշխատանքային կարողություններ և հմտություններ
- պրակտիկայի հնարավորություն Բանկի մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում
- աշխատանքի հնարավորություն ամենաթվային Բանկում
- հնարավորություն ծանոթանալու Evocabank-ի ներքին մշակույթին, աշխատելաոճին, կորպորատիվ արժեքներին և պատմությանը:
Ծրագրին կարող են մասնակցել առնվազն չորրորդ կուրսի ուսանողները, որոնք ունեն բարձր առաջադիմություն, վերլուծական ճկուն միտք, ինչպես նաև՝ սովորելու և հմտություններ ձեռք բերելու մեծ ցանկություն:
EvocaLab 8 ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին ծանոթացիր այստեղ: