Վերադառնալ
Բանկային

Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Մայիսի 27-ին Evocabank-ի արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում։

27.05.2022
Evocabank-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ըստ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի որոշման՝ մայիսի 27-ին Evocabank-ի արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում։

Բորսայական հապավում PROMB6 PROMB5
Տարբերակիչ ծածկագիր AMPROMB26ER3 AMPROMB25ER5
Ցուցակման/Առևտրին թույլատրման ամսաթիվ 27/05/2022 27/05/2022
Թողարկված ծավալ 2,000,000,000 ՀՀ դրամ 10,000,000 ԱՄՆ դոլար
Անվանական արժեք 10,000 ՀՀ դրամ 100 ԱՄՆ դոլար
Արժեկտրոնի եկամտաբերություն 11% 5.0%
Արժեկտրոնի վճարման պարբերականություն եռամսյակային եռամսյակային
Շրջանառության ժամկետ 30 ամիս 30 ամիս
Մարման ամսաթիվ 28/09/2024 28/09/2024
Գլխավոր տնօրենի որոշում ՑՊ-017-05/22 ՑՊ-018-05/22
Գլխավոր տնօրենի որոշման ամսաթիվ 24/05/2022 24/05/2022

 

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Ներդրողների համար առկա են բորսայական գործիքների բազմազանություն և առավելագույն թափանցիկություն։ Բորսայական վերջնահաշվարկը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։