Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից

Շվեյցարական առաջատար ներդրումային կազմակերպությունից ստացված վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը:

03.12.2024
Evocabank-ը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից

Evocabank-ը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից։ Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը:

EvocabankՎարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «responsAbility-ի հետ միասին մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման համար՝ աջակցելով տնտեսական աճին և ստեղծելով ավելի կայուն ապագա։ Մենք հավատում ենք, որ ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժն են։ Որպես Հայաստանի ամենանորարար թվային բանկ՝ մենք հպարտ ենք մեր հաճախորդներին տրամադրելու լավագույն ֆինանսական լուծումները և շարունակաբար ապահովելու միջոցներ նրանց աճի և ընդլայնման համար»։

Ի դեպ, responsAbility-ի և Evocabank-ի համագործակցությունը սկսվել է 2023 թվականին, որի արդյունքում Բանկը մեծ ներդրում է ունեցել ՄՓՄՁ-ների զարգացման մեջ։

Evocabank-ի մասին. Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ. և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ: Կայք՝ evoca.am 

responsAbility-ի մասին. responsAibility Investment-ը առաջատար շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ responsAbility-ն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։ responsAbility-ի բոլոր ներդրումային լուծումները նպատակ ունեն չափելի ազդեցություն ունենալ շուկայական եկամուտների կողքին։ responsAbility ներդրումային կազմակերպությունն ունի ավելի քան 270 փորձառու մասնագետից բաղկացած անձնակազմ և 8 գրասենյակ աշխարհի տարբեր կետերում։ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 5.1 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվ շուրջ 70 երկրի 300 ընկերությունում: Կայք՝ responsability.com