Evocabank-ը կրկին կթողարկի պարտատոմսեր
Evocabank-ը կթողարկի դրամով 11%, դոլարով 5․25% և եվրոյով 4% եկամտաբերությամբ, 30 և 39 ամիս ժամկետներով պարտատոմսեր՝ 2 մլրդ ՀՀ դրամ, 10 մլն ԱՄՆ դոլար և 7 մլն Եվրո ընդհանուր ծավալով:
24.03.2023Evocabank-ը 2023թ․ մարտի 27-ին թողարկելու է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:
Բանկը տեղաբաշխելու է 200,000 հատ դրամային, 100,000 հատ դոլարային և 70,000 հատ եվրոյով պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյա պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար, իսկ եվրոյովը՝ 100 եվրո:
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Դաս |
Անվանական արժեկտրոնային |
||
Անվանական արժեք |
10,000 ՀՀ դրամ |
100 ԱՄՆ դոլար |
100 Եվրո |
Ընդհանուր ծավալ |
2,000,000,000 ՀՀ դրամ |
10,000,000 ԱՄՆ դոլար |
7,000,000 Եվրո |
Թողարկվող պարտատոմսերի քանակ |
200,000 հատ |
100,000 հատ |
70,000 հատ |
Շրջանառության ժամկետ |
30 ամիս |
39 ամիս |
39 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք |
11% |
5.25% |
4% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
Եռամսյակային |
Եռամսյակային |
Եռամսյակային |
Տեղաբաշխող |
«Էվոկաբանկ» ՓԲԸ |
Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝
- Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
- Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
- Արժեկտրոնները վճարվում են եռամսյակային պարբերականությամբ։
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ
? Ի՞նչ է պարտատոմսը:
Պարտատոմսը (լատիներեն՝ obligation - պարտավորություն) պարտքային արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նշված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը, ինչպես նաև տոկոս։
? Ի՞նչ կլինի, եթե պարտատոմսերում ներդրված գումարն ինձ անհրաժեշտ լինի մինչև մարման ժամկետը:
Evocabank-ի կողմից թողարկված պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, և Դուք ցանկացած պահի կարող եք գնել կամ վաճառել դրանք:
? Ինչու՞ պետք է գնեմ պարտատոմսեր՝ ավանդ ներդնելու փոխարեն:
Պարտատոմսեր գնելն է՛լ ավելի շահավետ է և հարմար։ Պարտատոմսերն ունեն մի շարք առավելություններ:
Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Պարտատոմսերը վաճառելու դեպքում Դուք պահպանում եք մինչ այդ պահը կուտակված տոկոսագումարները:
? Իմ ավանդները երաշխավորված են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ պարտատոմսե՞րը:
Պարտատոմսերը ևս երաշխավորված են։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
? Ինչպե՞ս կարող եմ գնել Evocabank-ի պարտատոմսեր:
Պարտատոմսեր գնելու համար անհրաժեշտ է՝
Մոտենալ Բանկի ցանկացած գրասենյակ, լրացնել պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը, մուտքագրել գումարը հատուկ հաշվին կամ online տարբերակով` Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ աշխարհի ցանկացած վայրից, օրվա ցանկացած ժամին։
? Կարող եմ արդյո՞ք անհրաժեշտության դեպքում պարտատոմսերի գրավով վարկ վերցնել:
Այո, կարող եք:
Ինչպես և ավանդի դեպքում, պարտատոմսերի դեպքում ևս կարելի է պարտատոմսերի գրավով վերցնել կարճաժամկետ վարկ։
Վարկը տրամադրվում է առավելագույնը պարտատոմսի մարման ժամկետով` պարտատոմսի արժեկտրոնային տոկոսադրույք +3%, այսինքն՝ ՀՀ դրամով՝ 14%, ԱՄՆ դոլարով՝ 8% տարեկան անվանական տոկոսադրույքով։
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 11.03.2022թ. թիվ 1/106 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։