Evoca-ն ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ ՀՀ դրամ, 10 մլն ԱՄՆ դոլար և 7 մլն Եվրո:
30.03.2023Հիշեցնենք, որ Evocabank-ը 2023թ․ մարտի 27-ին թողարկել է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:
Բանկը տեղաբաշխել է 200,000 հատ դրամային, 100,000 հատ դոլարային և 70,000 հատ պարտատոմս` 2 մլրդ ՀՀ դրամ, 10 մլն ԱՄՆ դոլար և 7 մլն Եվրո ընդհանուր ծավալով: Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 11%, 5․25% և 4% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 30 և 39 ամիս։
Evocabank-ն իր հաճախորդներին մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: