Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը կթողարկի պարտատոմսեր

Evocabank-ը կթողարկի դրամով 11% և դոլարով 5% եկամտաբերությամբ, 30 ամիս ժամկետով պարտատոմսեր՝ 2 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

18.09.2023
Evocabank-ը կթողարկի պարտատոմսեր

Evocabank-ը 2023թ․ սեպտեմբերի 25-ին թողարկելու է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր: 

Բանկը տեղաբաշխելու է 200,000 հատ դրամային և 100,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյա պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար: 

ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դաս

Անվանական արժեկտրոնային

Անվանական արժեք

10,000 ՀՀ դրամ

100 ԱՄՆ դոլար

Ընդհանուր ծավալ

2,000,000,000 ՀՀ դրամ

10,000,000 ԱՄՆ դոլար

Թողարկվող պարտատոմսերի քանակ

200,000 հատ

100,000 հատ

Շրջանառության ժամկետ

30 ամիս

30 ամիս

Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք

11%

5%

Արժեկտրոնների վճարման պարբերականություն

Եռամսյակային

Եռամսյակային

Տեղաբաշխող

«Էվոկաբանկ» ՓԲԸ

 

Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝

  • Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
  • Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
  • Արժեկտրոնները վճարվում են եռամսյակային պարբերականությամբ։ 

Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 07.03.2023թ. թիվ 1/87 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

                               

? Ի՞նչ է պարտատոմսը:
Պարտատոմսը (լատիներեն՝ obligation - պարտավորություն) պարտքային արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նշված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը, ինչպես նաև տոկոս։

? Ի՞նչ կլինի, եթե պարտատոմսերում ներդրված գումարն ինձ անհրաժեշտ լինի մինչև մարման ժամկետը:
Evocabank-ի կողմից թողարկված պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, և Դուք ցանկացած պահի կարող եք գնել կամ վաճառել դրանք:

? Ինչու՞ պետք է գնեմ պարտատոմսեր՝ ավանդ ներդնելու փոխարեն:
Պարտատոմսեր գնելն է՛լ ավելի շահավետ է և հարմար։ Պարտատոմսերն ունեն մի շարք առավելություններ:
Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Պարտատոմսերը վաճառելու դեպքում Դուք պահպանում եք մինչ այդ պահը կուտակված տոկոսագումարները:

? Իմ ավանդները երաշխավորված են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ պարտատոմսե՞րը:
Պարտատոմսերը ևս երաշխավորված են։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

? Ինչպե՞ս կարող եմ գնել Evocabank-ի պարտատոմսեր:
Պարտատոմսեր գնելու համար անհրաժեշտ է՝

Մոտենալ Բանկի ցանկացած գրասենյակ, լրացնել պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը, մուտքագրել գումարը հատուկ հաշվին կամ online տարբերակով` Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով՝ աշխարհի ցանկացած վայրից, օրվա ցանկացած ժամին։

? Կարող եմ արդյո՞ք անհրաժեշտության դեպքում պարտատոմսերի գրավով վարկ վերցնել:
Այո, կարող եք:

Ինչպես և ավանդի դեպքում, պարտատոմսերի դեպքում ևս կարելի է պարտատոմսերի գրավով վերցնել կարճաժամկետ վարկ։

Վարկը տրամադրվում է առավելագույնը պարտատոմսի մարման ժամկետով` պարտատոմսի արժեկտրոնային տոկոսադրույք +2%, այսինքն՝ ՀՀ դրամով՝ 13%, ԱՄՆ դոլարով՝ 7% տարեկան անվանական տոկոսադրույքով։