Evocabank-ը համալրել է կանոնադրական կապիտալը
Evocabank-ի կապիտալը համալրվել է 3 մլրդ ՀՀ դրամով:
17.05.2022Ինչպես նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը՝ կապիտալի համալրումը բխում է բանկի ռազմավարական զարգացման ծրագրի հիմնադրույթներից և նպատակաուղղված է աջակցելու Evocabank-ի աճի ու զարգացման, մրցակցային դիրքերի բարելավման և բիզնեսի ընդլայնմանն ուղղված քաղաքականության իրագործմանը:
Կապիտալի համալրումն իրականացվել է Evocabank-ի բաժնետեր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մարետա Գևորկյանի կողմից, ինչի արդյունքում իր մասնակցությունը Բանկի քվեարկող բաժնետոմսերում կազմել է 96.53%:
Համալրման արդյունքում Evocabank-ի կանոնադրական կապիտալի մեծությունը կազմել է 23.0 մլրդ, իսկ նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը՝ ավելի քան 44 մլրդ ՀՀ դրամ՝ ամրապնդելով Բանկի առաջատար դիրքերը բանկային համակարգում՝ ըստ կապիտալի համարժեքության ցուցանիշի:
Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Evocabank-ը 6-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։