Բանկային
Evoca-ն ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը
Պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 3 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար:
25.11.2024
Բանկը տեղաբաշխել է 300,000 հատ դրամային և 150,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները վճարվելու են եռամսյա պարբերականությամբ՝ 10% և 5% եկամտաբերությամբ, շրջանառության ժամկետը` 36 ամիս։
Evocabank-ի պարտատոմսերը հնարավոր է եղել գնել նաև online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Պարտատոմսերի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: