Վերադառնալ
Բանկային

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Յուրաքանչյուր ընկերություն իր գործունեության ընթացքում ազդեցությունն է թողնում հասարակության և շրջակա միջավայրի վրա:

23.04.2019
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Evocabank-ը շարունակաբար աջակցություն է ցուցաբերում հանրության տարբեր խմբերին և հասարակական նախաձեռնություններին հետևյալ ոլորտներում'

  • Նորագույն տեխնոլոգիաների զարգացում, նորարար նախաձեռնություններ, startup-եր,
  • Երիտասարդության կրթական, գիտական և մշակութային նախաձեռնություններ,
  • Հասարակական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններ,
  • Հասարակության առավել խոցելի խմբեր, մասնավորապես՝ ծնողազուրկ կամ հատուկ խնամքի տակ գտնվող երեխաներ:

Evocabank-ն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում՝

  • Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը՝ 5,000 Եվրո
  • Աջակցել է Յուրի Սահակյանի «Պիեսներ» գրքի հրատարակմանը՝ 500,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է Գյումրիի «երեխաների տուն» մանկատանը՝ 3,400,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է «SOS Գյումրի» նախաձեռնությանը՝ 200,000 ՀՀ դրամ
  • Կազմակերպել է մրցույթ հայկական արծաթագործությունը խթանելու նպատակով  և տրամադրել դրամային մրցանակներ՝ 500,000 ՀՀ դրամ
  • Կազմակերպել է մրցույթ Հայոց այբուբենի թեմայով և տրամադրել դրամային մրցանակներ՝ 500,000 ՀՀ դրամ
  • Ֆինանսավորել է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու Մկրտության Ավազանի կառուցման աշխատանքները՝ 600,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ին (COAF)՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի բուժական ամբուլատորիայի 2 հիվանդասենյակների վերանորոգման աշխատանքներ իրականացմանը նպատակով՝ 540,000 ՀՀ դրամ
  • Իրականացրել է ծառատունկ` Կոտայքի մարզի Ակունք գյուղի Պողոս-Պետրոս եկեղեցու հարակից տարածքում՝ Armenian Tree Project-ի հետ համատեղ՝ 500,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ին (COAF)` Տավուշի Արճիս և Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքների դպրոցների տարածքում բացօթյա մարզահրապարակներ հիմնելու նպատակով՝ 510,000 ՀՀ դրամ
  • Կազմակերպել է մրցույթ Կիլիկիա առագաստանավի պահպանության համար և մրցույթի 12 հաղթողներին էքսկուրսիա տարել Կիլիկիա առագաստանավ՝ 435,000 ՀՀ դրամ
  • Ֆինանսավորել է Մատենադարանին՝ «Մատյան գիտության և հավատոյ Դավիթ քահանայի» թղթյա ձեռագրի վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ 600,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն»-ին՝ 200,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է Արցախի երեխաներին ՝ 800,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է Հայ առաքելական եկեղեցուն՝ 500,000 ՀՀ դրամ
  • Նվիրաբերել է «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ 1,500,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է Հայաստանի բանկերի և ֆինվարկային կազմակերպությունների ճյուղային արհմիությանը՝ 30,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է ԼՂՀ-ին՝ 584,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է Բանկերի ճյուղային արհմիությանը՝ 30,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է «Հայ Մայրեր» ԲՀԿ-ին՝ 50,000 ՀՀ դրամ
  • Ֆինանսավորել է Համահայկական խաղերին՝ 500,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին՝ 1,000,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է «Փյունիկ համահայկական հիմնադրամ»-ին՝ 5,500,000 ՀՀ դրամ
  • Ֆինանսավորել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին՝ 1,000,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է Օլիմպիադայում հաղթողներին՝ 370,000 ՀՀ դրամ
  • Օգնել է մանկատան երեխաներին՝ 200,000 ՀՀ դրամ
  • Օգնել է սիրիահայ երեխաներին՝ 875,000 ՀՀ դրամ
  • Ֆինանսավորել է «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ին՝ 200,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է Երևան քաղաքի բարեկարգման աշխատանքների նպատակով «Երևան» հիմնադրամին՝ 4,000,000 ՀՀ դրամ
  • Նվիրաբերել է «Այբ» կրթական հիմնադրամին՝ 5,530,000 ՀՀ դրամ
  • Ֆինանսավորել է «Համահայկական խաղերի համաշխարհային հիմնադրամ»-ին՝ 370,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է «Էրեբունի-Երևան» հիմնադրամին՝ 2,250,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին՝ 350,000 ՀՀ դրամ
  • Օգնել է «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամին՝ 250,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է մանուկներին` Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ 300,000 ՀՀ դրամ
  • Նվիրաբերել է «Այբ» կրթական հիմնադրամին՝ 2,445,480 ՀՀ դրամ
  • Աջակցել է «Հայաստանի համահայկական հիմնադրամ»-ին՝ 900,000 ՀՀ դրամ
  • Աջակցել է «Տիգրան Մեծ» հրատարակչությանը՝ 370,000 ՀՀ դրամ
  • Ֆինանսավորել է «Արմավիր-Դար 21» բարեգործական հիմնադրամին՝ 1,900,000 ՀՀ դրամ
  • Օգնել է «Վահան» բարեգործական հիմնադրամին՝ 100,000 ՀՀ դրամ: