Evocabank-ը միացել է ArCa Pay-ին
EvocaTOUCH հավելվածով արդեն հնարավոր է ընդամենը մեկ ակնթարթում գումար փոխանցել այլ բանկերի հաճախորդներին՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։
11.11.2024Նոյեմբերի 8-ին Armenian Card-ը ներկայացրեց հերթական նորարար պրոդուկտը՝ ArCa Pay-ը։ ArCa Pay-ը Հայաստանի բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդների միջև հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ կատարելու պարզ, արագ, հեշտ ու անվտանգ հարթակ է։
Համակարգին արդեն միացել են Evocabank-ը, Ամերիաբանկը և Կոնվերս Բանկը։ Այսուհետ այս բանկերի հաճախորդները կարող են իրենց բանկային հավելվածներով ակնթարթային գումարներ փոխանցել միմյանց՝ նշելով միայն ստացողի հեռախոսահամարը։ Ի դեպ, փոխանցումը կարելի է ստանալ ընթացիկ, քարտային կամ հաշվարկային հաշվին։
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Evoca-ն ArCa Pay համակարգին միացող առաջին 3 բանկերից մեկն է: Այսուհետ EvocaTOUCH հավելվածի օգտատերերը կկարողանան հեռախոսահամարով ակնթարթային գումարներ փոխանցել դեպի այլ բանկեր, ինչպես նաև ստանալ գումարներ այդ բանկերից` առանց մյուս կողմի բանկային տվյալները լրացնելու անհրաժեշտության: Սա մեր հաճախորդների համար կհեշտացնի բենքինգը և այն կդարձնի ավելի պարզ ու հարմար` միջազգային լավագույն փորձին համապատասխան: Շնորհավորում եմ բոլորիս՝ ArCa Pay-ի մեկնարկի կապակցությամբ»։
Armenian Card-ի Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Վարդան Խաչատրյանը նշեց. «Որպես վճարումների ազգային համակարգ՝ ArCa-ի նպատակն է զարգացնել այնպիսի հարթակներ ու գործիքներ, որոնց միջոցով մեր գործընկեր բանկերն ու վճարահաշվարկային կազմակերպությունները կկարողանան մշտապես կատարելագործվող, գերժամանակակից ծառայություններ մատուցել իրենց հաճախորդներին։ ArCa Pay-ը դրանցից մեկն է։ Շուտով ArCa-ն շուկային կներկայացնի ևս մի քանի հետաքրքիր ու պահանջված ծառայություններ»։
Evocabank-ի հետ քո ցանկացած ֆինանսական գործարք ավելի հեշտ է, հարմար ու ակնթարթային։