Evocabank & Blend համագործակցություն
Evoca-ն շարունակում է ստեղծել նոր հնարավորություններ իր գործընկերների համար՝ համագործակցելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ։
29.01.2024Համագործակցել շուկայում առաջատար միջազգային կազմակերպությունների հետ, ներգրավել նոր կապիտալ, ստեղծել լավագույն հնարավորությունները գործընկերների համար․․․
Evocabank-ը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը։
2022 թվականից Evoca-ն համագործակցում է Blend ֆինանսական խորհրդատվական ընկերության հետ։
Այս համագործակցությունը նշանակում է կապիտալի շուկայում նոր հնարավորությունների ուսումնասիրություն, նոր առաջարկներ և նորարական տեխնոլոգիաների զարգացում: Համագործակցության նպատակն է բարձրացնել բանկի մրցակցային առավելությունները և նպաստել դինամիկ ֆինանսական ոլորտում նրա զարգացմանը:
Evocabank-ը շարունակաբար համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով զարգացման բարենպաստ պայմաններ ՀՀ բիզնեսների զարգացման համար՝ նպաստելով երկրում տնտեսական աճին:
Evocabank-ի մասին
Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ., և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ:
Վեբ կայք՝ evoca.am
Blend-ի մասին
Միջազգային ներդրումային և բանկային խորհրդատվական ծառայություններ մատուցող Blend ընկերությունը 26 տարի շարունակ հաջողությամբ աշխատում է ֆինանսական կառուցվածքի բարելավման և միջազգային ֆինանսների ոլորտներում: Դուստր ընկերությունը՝ Blend International Limited-ը, կառավարվում է Դուբայի Ֆինանսական Ծառայությունները վերահսկող մարմնի կողմից (DFSA): Թիմը կազմված է տարբեր երկրներ ներկայացնող ավելի քան 130 փորձառու ֆինանսիստ մասնագետներից, որոնք 1200-ից ավելի միջազգային վարկատուների ցանցի միջոցով սպասարկում են ավելի քան 300 միջազգային հաճախորդների: Blend-ը հպարտանում է իր ավելի քան 15 մլրդ. ԱՄՆ դոլար կազմող ներդրումային պորտֆելով և ավելի քան 7 մլրդ. ԱՄՆ դոլար վարկերի տրամադրմամբ: Blend-ի ռազմավարական առումով հաջող տեղակայված գրասենյակները գտնվում են ԱՄԷ-ում, Հնդկաստանում, Միացյալ Թագավորությունում և Քենիայում, ինչը հնարավորություն է տալիս սպասարկելու տարբեր երկրների, ֆինանսական հաստատությունների և աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների:
Վեբ կայք՝ blendfinance.com
Այլ նորություններ
- EvocaTOUCH հավելվածով Idram QR վճարումներ 12.11.2024
- Evocabank-ը միացել է ArCa Pay-ին 11.11.2024
- Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից 31.10.2024