Վերադառնալ
Բանկային

EvocaTOUCH հավելվածով Idram QR վճարումներ

Evocabank-ի հաճախորդներն արդեն կարող են սքանավորել Idram QR-ը և կատարել վճարումներ իրենց EvocaTOUCH հավելվածի միջոցով։

12.11.2024
EvocaTOUCH հավելվածով Idram QR վճարումներ

Evoca-ն առաջին Բանկն է, որը միացել է Idram-ի Open QR ենթակառուցվածքին:

Այսուհետ ավելի քան 22,500 վաճառակետերում տեղադրված Idram QR-ը կարող են սքանավորել և կատարել վճարումներ նաև Evocabank-ի հաճախորդները՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով։

«Evoca-ն առաջին Բանկն է, որը միացել է Idram-ի Open QR ենթակառուցվածքին: Մեր թիմերը միասին կատարել են ծավալուն ծրագրային և տեխնիկական աշխատանքներ, և այսօր համակարգն արդեն պատրաստ է մեկնարկի։ Այսուհետ մեր հաճախորդները կարող են կատարել վճարումներ այն բոլոր կետերում, որտեղ գործում է Idram-ը՝ պարզապես սքանավորելով Idram-ի QR-ն իրենց EvocaTOUCH հավելվածի QR բաժնից։ Այս համագործակցությունը փաստում է, որ Evoca-ն պատրաստ է ցանկացած գործընկերության, որի արդյունքում մեր հաճախորդները կստանան նոր հնարավորություններ, և նրանց կյանքը կդառնա ավելի հարմարավետ, ինչպես նշված է Բանկի առաքելության մեջ»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

Evoca-ի հետ ընդամենը սմարթֆոն ունենալն արդեն բավական է։ Մենք անում ենք ամեն բան, որ դու օգտվես մի շարք բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու, ցանկացած վայրից, ցանկացած ժամի։ Մոռացիր հերթերում երկար սպասելու և ժամանակ կորցնելու մասին։ Քո թվային աշխարհը Evoca-ն արդեն ստեղծել է։

Evoca-ն երբեք բաց չի թողնում այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, նորարարություններին, ինչպես նաև մեր հաճախորդների համար ստեղծում են բանկային ծառայություններից օգտվելու ավելի հարմար պայմաններ։