Evoca-ն՝ Miami-Dubai Chamber of Commerce-ի պլատինում հովանավոր
Evocabank-ը, որպես պլատինում հովանավոր, միացել է Miami-Dubai Chamber of Commerce-ին՝ համաշխարհային բիզնես կապերի ամրապնդմանն աջակցելու նպատակով:
09.12.2024Լինելով կայուն աճին միտված ֆինանսական կազմակերպություն` Evocabank-ը մասնակցելու է Miami-Dubai Chamber of Commerce-ի պաշտոնական մեկնարկին` որպես պլատինում հովանավոր:
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Դուբայի հեղինակավոր Capital Club-ում: Այն կմիավորի բիզնես առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և կազմակերպություններին։
Miami-Dubai Chamber of Commerce-ի նպատակն է դառնալ բիզնես համագործակցության հարթակ՝ աջակցելու միջազգային առևտրին, ներդրումներին և մասնագիտական networking-ին։
Միջոցառմանը կմիանան նաև Evocabank-ի ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն հայաստանյան ֆինանսական շուկան և Բանկի ռազմավարությունը` ընդլայնելով մեր միջազգային գործընկերների ցանկը:
MDCC-ի և Evocabank-ի մասնակցության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել MDCC-ի պաշտոնական կայք:
Evocabank-ի մասին
Evocabank-ը ժամանակակից ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն է տրամադրել լավագույն թվային գործիքներն ու ծառայությունները բիզնեսներին և անհատներին։ Կենտրոնացած լինելով նորարարության և հաճախորդամետ բանկային ծառայությունների վրա՝ Evocabank-ը հնարավորություն է տալիս օգտվել լավագույն ֆինանսական գործիքներից ցանկացած պահի, ցանկացած վայրից՝ գերժամանակակից EvocaTOUCH հավելվածի միջոցով։
MDCC-ի մասին
MDCC-ն կապ է ստեղծում աշխարհի բիզնես կենտրոնների՝ Miami-ի և Dubai-ի միջև՝ խթանելով առևտուրը, ներդրումներն ու մշակույթի զարգացումը։ Իր ծրագրերի և ծառայությունների միջոցով MDCC-ն նպատակ ունի օգնել բիզնեսներին` ընդլայնվելու և կառուցելու կայուն, ազդեցիկ համագործակցություն համաշխարհային շուկայում: