Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին

Հունվարի 29-ին Downtown Miami-ում տեղի ունեցավ Miami-Dubai Chamber of Commerce-ը, որին մասնակցում էր Evocabank-ը՝ որպես պլատինում հովանավոր։

04.02.2025
Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին

Լինելով արագ զարգացող ֆինանսական հաստատություն՝ Evocabank-ը շարունակում է ընդլայնել իր կապերն ու աջակցել գլոբալ բիզնես ինտեգրացիային։ Miami-Dubai Chamber of Commerce (MDCC)-ը, որը նախորդ անգամ կայացել էր Dubai-ում, այս անգամ տեղի ունեցավ Miami-ում՝ նպատակ ունենալով ամրապնդել ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի և միջազգային շուկաների միջև միջազգային կապերը։

Միջոցառման ընթացքում Evocabankներկայացրեց հայաստանյան ֆինանսական համակարգը, ներդրումային հնարավորություններն ու իր ռազմավարական ուղղությունները։ Բանկի ներկայացուցիչները հանդիպեցին ոլորտի առաջատար փորձագետների, ներդրողների և ձեռնարկատերերի հետ՝ ստեղծելով համագործակցության նոր ուղիներ։

Evoca-ն շարունակում է կապեր հաստատել ԱՄՆ-ի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Ասիայի շուկաների հետ՝ աջակցելով միջազգային հարաբերությունների ամրապնդմանը։

2024 թվականի դեկտեմբերի 10-ին Dubai-ի հեղինակավոր Capital Club-ում կայացած Miami-Dubai Chamber of Commerce-ին Evocabank-ը կրկին մասնակցում էր՝ որպես պլատինում հովանավոր։ Միջոցառման մանրամասներն այստեղ։

Evocabank-ի մասին

Evocabank-ը ժամանակակից ֆինանսական կազմակերպություն է, որի նպատակն է տրամադրել լավագույն թվային գործիքներն ու ծառայությունները բիզնեսներին և անհատներին։ Կենտրոնացած լինելով նորարարության և հաճախորդամետ բանկային ծառայությունների վրա՝ Evocabank-ը հնարավորություն է տալիս օգտվել լավագույն ֆինանսական գործիքներից ցանկացած պահի, ցանկացած վայրից՝ գերժամանակակից EvocaTOUCH հավելվածի միջոցով։

MDCC-ի մասին

MDCC-ն կապ է ստեղծում աշխարհի բիզնես կենտրոնների՝ Miami-ի և Dubai-ի միջև՝ խթանելով առևտուրը, ներդրումներն ու մշակույթի զարգացումը։ Իր ծրագրերի և ծառայությունների միջոցով MDCC-ն նպատակ ունի օգնել բիզնեսներին` ընդլայնվելու և կառուցելու կայուն, ազդեցիկ համագործակցություն համաշխարհային շուկայում: