Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը միացել է QIWI Bank-ի արագ փոխանցման համակարգին

Evocabank-ը սկսել է նոր համագործակցություն, որի արդյունքում Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումները կլինեն ավելի պարզ և արագ։

15.12.2023
Evocabank-ը միացել է QIWI Bank-ի արագ փոխանցման համակարգին

Ստանու՞մ ես գումար Ռուսաստանից կամ ապրու՞մ ես Ռուսատանում և հաճախ կատարում փոխանցումներ դեպի Հայաստան, ուրեմննն քեզ համար ունենք հիանալի նորություն։

Evocabank-ը միացել է QIWI Bank-ի ակնթարթային փոխանցման համակարգին։

Ի՞նչ է սա նշանակում։

Այսուհետ Ռուսաստանից Հայաստան փոխանցումները կլինեն շատ ավելի հեշտ և արագ։ QIWI Bank բջջային հավելվածի և WEB հարթակի բոլոր օգտատերերը քարտի համարով կամ կոնտակտային տվյալներով՝ հեռախոսահամարով, կարող են գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան Evocabank-ի քարտերին կամ հաշիվներին:

Փոխանցման օրական առավելագույն գումարը 150,000 ռուբլի է: