Վերադառնալ
Բանկային

Evoca-ն ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics Investments-ից

Շվեյցարական ներդրումային կազմակերպությունից ստացած վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը:

15.11.2023
Evoca-ն ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Symbiotics  Investments-ից

EvocabankSymbiotics S.A. շվեյցարական ներդրումային ընկերության միջոցով ներգրավել է 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Գումարը տրամադրվել է լյուքսեմբուրգյան Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.-ի` Symbiotics Investments-ի կողմից հովանավորվող պարտատոմսերի թողարկման հարթակի կողմից:

Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսների ֆինանսավորմանը: Այս նախաձեռնության նպատակն է շուկայում բարելավել բիզնես միջավայրը՝ խթանելով առողջ մրցակցությունը, որն էլ իր հերթին թիրախային ոլորտում կնպաստի տնտեսական ակտիվությանը։

Ի դեպ, 30.09.2023թ․-ի դրությամբ Evocabank-ի MSME վարկային պորտֆելը կազմում է շուրջ 59 մլրդ դրամ՝ 2022թ․ տարեվերջի նկատմամբ գրանցելով 34% աճ:

Evocabank-ը շարունակաբար համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ ստեղծելով զարգացման բարենպաստ պայմաններ միկրո, փոքր և միջին բիզնեսների համար:

Evocabank-ի մասին

Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ., և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ:

Վեբ կայք՝ evoca.am

Symbiotics-ի մասին

Symbiotics-ը ազդեցիկ ներդրումներ կատարելու համար շուկա մուտք գործելու առաջատար հարթակ է, որն ուղղված է զարգացող և սահմանամերձ տնտեսությունների մասնավոր շուկաներին: Կազմակերպությունն  առաջարկում է ներդրումների, ակտիվների կառավարման և կապիտալի ստեղծման ու զարգացման ծառայություններ: 2005 թվականից ի վեր Symbiotics Investments-ը նախագծել և կնքել է 9,6 միլիարդ ԱՄՆ դոլարի շուրջ 7,700 գործարք 95 երկրների 579 ընկերությունների համար:

Վեբ կայք՝ symbioticsgroup.com