Evocabank-ը համալրել է կանոնադրական կապիտալը
Evocabank-ի կապիտալը համալրվել է 2.05 մլրդ. ՀՀ դրամով
28.08.2020Համալրման մասին որոշումը կայացվել էր Evocabank-ի բաժնետերերի մայիսի 29-ի տարեկան ընդհանուր ժողովի կողմից:
Ինչպես նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը՝ կապիտալի համալրման մասին բաժնետերերի որոշումը բխում է Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հիմնադրույթներից և նպատակաուղղված է աջակցելու Բանկի հետագա աճի ու զարգացման, մրցակցային դիրքերի բարելավման և բիզնեսի ընդլայնման քաղաքականությանը:
«Համալրման արդյունքում Evocabank-ի կանոնադրական կապիտալի մեծությունը կազմել է 20.0 մլրդ., իսկ նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունը՝ շուրջ 38.0 մլրդ. ՀՀ դրամ՝ ամրապնդելով բանկի առաջատար դիրքերը համակարգում՝ ըստ կապիտալի համարժեքության ցուցանիշի»,- նշել են Բանկում: