Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը միացել է ԵՆԲ-ի վարկային ծրագրին

Evocabank-ի կողմից վարկային միջոցներ կտրամադրվեն ՀՀ դրամով 9.5%-ով՝ մինչև 7.5 տարի ժամկետով։

07.05.2020
Evocabank-ը միացել է ԵՆԲ-ի վարկային ծրագրին

Վարկային ծրագրի շրջանակում Evocabank-ի կողմից ֆինանսավորում կտրամադրվի գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանումը խթանող և արդյունաբերության ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և միջին կապիտալիզացիայի կազմակերպություններին:

Եվրոպական ներդրումային բանկը (The European Investment Bank) աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկն է և Եվրոպական Միության հիմնական վարկային հաստատությունը: Ունենալով ավելի քան 60 տարվա փորձ նախագծերի ֆինանսավորման ոլորտում՝ EIB-ն իրականացնում է նորարարական նախաձեռնությունների, ենթակառուցվածքների զարգացման, փոքր բիզնեսների և մի շարք այլ ոլորտների ֆինանսավորում:

Evocabank-ը Հայաստանի առաջին և միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ և նորարար ծառայություններ և առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Մենք մշտապես բարելավում և ընդլայնում ենք մեր ծառայությունները՝ բարենպաստ պայմաններով առաջարկելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ֆինանսավորման գործիքներ: