Վերադառնալ
Բանկային

Evocabank-ի կապիտալը կհամալրվի 2 մլրդ. 50 մլն. ՀՀ դրամով

Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց համալրել Բանկի կանոնադրական կապիտալը։

29.05.2020
Evocabank-ի կապիտալը կհամալրվի 2 մլրդ. 50 մլն. ՀՀ դրամով

Մայիսի 29-ին տեղի ունեցավ Evocabank-ի բաժնետերերի 2020թ. տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցեցին Բանկի բաժնետերերը, Բանկի Խորհրդի և Վարչության անդամները, Կենտրոնական բանկի և Բանկի արտաքին աուդիտն իրականացրած ընկերության ներկայացուցիչները:

Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, որոշվեց համալրել Բանկի կանոնադրական կապիտալը 2 մլրդ․ 50 մլն․ ՀՀ դրամով։

Ինչպես նշել է Evocabank-ի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը՝ կապիտալի համալրման մասին բաժնետերերի որոշումը բխում է Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հիմնադրույթներից և նպատակաուղղված է աջակցելու Բանկի հետագա աճի և զարգացման, մրցակցային դիրքերի բարելավման և բիզնեսի ընդլայնման քաղաքականությանը:

Կապիտալի համալրման արդյունքում Evocabank-ը կամրապնդի իր առաջատար դիրքերը բանկային համակարգում՝ ըստ կապիտալի համարժեքության ցուցանիշի: