Բանկային

V-POS տերմինալ

Evocabank-ը բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է V-POS տերմինալներ:

12.06.2020
V-POS տերմինալ

Evocabank-ն ապրանքների և ծառայությունների վաճառքով զբաղվող բոլոր ընկերություններին առաջարկում է V-POS (virtual point of sale) վիրտուալ վճարային համակարգը։

Այն հարմարավետ, ապահով և հեշտ լուծում է օնլայն առևտրով զբաղվող բիզնեսների համար։

Օնլայն առևտուրը ժամանակակից աշխարհում առևտրի ամենաարագ զարգացող ճյուղերից է: Ունենալով ժամանակակից պահանջներին բավարարող կայք կամ հավելված՝ Դուք կարող եք վաճառել ապրանքներ և ծառայություններ և ստանալ դրանց դիմաց վճարումներն օնլայն վճարային համակարգերի միջոցով: Արագ և տեղում օնլայն վճարումներ կատարելն այսօր կարևոր նախապայման է բոլոր գնորդների համար։

Evocabank-ը կապահովի Ձեր կայքում V-POS տերմինալի տեղադրումը։ Այն հնարավորություն կտա Ձեզ խուսափել լրացուցիչ ծրագրային ծախսերից, սերտիֆիկացումից և հետագա ծրագրային ապահովումից։

Ձեր գնորդները կկարողանան գնումներ կատարել Ձեր կայքից ու վճարել դրանց համար իրենց միջազգային VISA, MasterCard, Maestro և տեղական ArCa վճարային քարտերով։

V-POS-ը հասանելի կլինի ինչպես Ձեր կայքում, այնպես էլ՝ մոբայլ հավելվածում։

Evocabank-ը հարմար լուծումներ է առաջարկում ինչպես գործող կայքերի համար, այնպես էլ այն բիզնեսներին, որոնք դեռ չունեն կայք։

Իսկ ինչո՞ւ տեղադրել Evocabank-ի V-POS տերմինալ՝

  • Օնլայն վաճառքների շնորհիվ կաճեն Ձեր եկամուտները,
  • Evocabank-ը V-POS-ով կատարված վաճառքներից կգանձի նվազագույն միջնորդավճարներ՝ հատուկ Ձեր բիզնեսի համար,
  • Վճարումներն անվտանգ են, գործում են 3D Secure և Secure Code անվտանգության համակարգերը,
  • Վճարման գործընթացը պարզ է, Ձեր գնորդները վճարում կկատարեն 1 քայլով,
  • Անվճար տեխնիկական խորհրդատվություն և տեխնիկական սպասարկում Բանկի մասնագետների կողմից,
  • Անհատական մոտեցում Ձեր բիզնեսին ու կայքին։

Ինչպե՞ս տեղադրել Evocabank-ի V-POS տերմինալ՝

  • V-POS տերմինալ տեղադրելու մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար Ձեր կոնտակտային տվյալներն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին։
  • Մեր մասնագետը 1 աշխատանքային օրում կապ կհաստատի Ձեզ հետ, կներկայացնի պայմանները, կպատասխանի Ձեր բոլոր հարցերին և կպատրաստի գործընթացի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
  • Պայմանագրի ստորագրումից հետո V-POS-ը կտեղադրվի Ձեր բիզնեսի կայքում ամենակարճ ժամկետներում։


Ի՞նչ տեսք ունի Evocabank-ի V-POS տերմինալը՝

Դեպի նոր իրականություն, դեպի Ձեր բիզնեսի թվային ապագա։