2019թ. ֆինանսական արդյունքների ամփոփում
2019թ․ տարեվերջի արդյունքներով Evocabank-ն արձանագրել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ:
23.01.2020Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 165.1 մլրդ․ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 27%-ով։
Բանկի վարկային պորտֆելն աճել է 28%-ով՝ կազմելով 101.6 մլրդ․ դրամ։
Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 34%-ով՝ կազմելով 135.5 մլրդ․ դրամ, ընդ որում՝ Բանկի հաճախորդների նկատմամբ ժամկետային և ցպահանջ պարտավորություններն աճել են 35%-ով՝ կազմելով 100.1 մլրդ․ դրամ, որը 26.0 մլրդ. դրամով ավել է տարեսկզբի համեմատ:
Տարեվերջի արդյունքներով Evocabank-ն ապահովել է 1.74 մլրդ. դրամ զուտ շահույթ, նախորդ տարվա ցուցանիշից 59%-ով ավել:
Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 33․7 մլրդ․ դրամ՝ 3.7 մլրդ․ դրամով ավել, քան Կենտրոնական բանկի պահանջն է։
Evocabank-ի ընդհանուր կապիտալի համարժեքությունը 21% է՝ 9%-ով ավել, քան Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշը։
Բանկի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը 21.9% է՝ պահանջվող նվազագույն 15%-ի փոխարեն, իսկ ընթացիկ իրացվելիությունը 142.6% է՝ պահանջվածից շուրջ 2.5 անգամ ավել։
Բանկի իրավաբանական և ֆիզիկական անձ ակտիվ հաճախորդների թիվն աճել է 66%-ով, իսկ Բանկի կողմից թողարկված քարտերի թվաքանակն աճել է 83%-ով՝ գերազանցելով 120,000-ը:
Evocabank` Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 3-րդ տարին անընդմեջ՝ ըստ Global Finance հեղինակավոր ամսագրի: